
Netflix-ը սերիալ կնկարահանի Շերլոք Հոլմսի մասին
Աշխարհում ամենախոշոր առցանց կինոթատրոնների սեփականատեր Netflix ընկերությունը ծրագրում է նոր սերիալ նկարահանել Շերլոք Հոլմսի մասին: 5-tv.ru-ի հաղորդմամբ, այս անգամ ստեղծողներն ուշադրություն կդարձնեն հանրահայտ խուզարկուի «աչքերի ու ականջների»՝ լոնդոնյան անտունների վրա: Շերլոք Հոլմսի արկածների մոտիվներով նկարահանվել են բազում ֆիլմեր ու սերիալներ:
Առանձնապես մեծ ճանաչում է ստացել բրիտանական սերիալը Բենեդիկտ Քամբերբեթչի գլխավոր դերակատարմամբ: Նաև հայտնի է խորհրդային ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել է Վասիլի Լիվանովը:
Նոր սերիալը նախորդներից կտարբերվի նրանով, որ ուշադրության կենտրոնում կլինի ոչ թե Հոլմսը, այլ նրա օգնականները՝ Լոնդոնի փողոցի տղաները: Ըստ սյուժեի հենց նրանք են Շերլոքին տեղեկատվություն տրամադրում, հետևում կասկածյալներին և նկատում կարևոր դետալները: