Կառավարությունը պահպանում է նախորդ վարչակարգի սուպերվարչապետական համակարգը. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կառավարությունը շարունակում է պահպանել նախորդ վարչակարգի սուպերվարչապետական համակարգը։ Քաղաքական գործչի գրառման մեջ, մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Համացանցում մի քանի ժամ առաջ հրապարակվել է ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախնական տարբերակը։ Նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գործադիրը ծրագրում է փոփոխության ենթարկել հիմնականում նախարարությունների, ինչպես նաև որոշ տեսչությունների կազմն ու կառուցվածքը։
Ուժային կառույցները (ոստիկանություն և ԱԱԾ), ինչպես նախկին վարչակարգի օրոք, մնում են վարչապետի ենթակայության տակ։
Ավելին, հարկային և մաքսային մարմինները միավորող պետական եկամուտների կոմիտեն մնում է կառավարության իրավասության ներքո։
Այսինքն, խորհրդարանական վերահսկողության դաշտ այդ մարմիններն այդպես էլ չեն տեղափոխվում և օրենսդիր իշխանությանը հաշվետու չեն դառնում։
Հիշեցնենք, որ այդ մարմիններին խորհրդարանական վերահսկողության տակ առնելու վերաբերյալ դրույթներն առկա են եղել Ելք դաշինքի առաջարկներում:
Այսպիսով, կառավարությունը, ըստ էության պահպանում է նախորդ վարչակարգի սուպերվարչապետական համակարգը, և նախագիծն այս տեսքով ԱԺ ներկայացվելու դեպքում Լուսավոր Հայաստան խմբակցությունը պատրաստվում է ներկայացնել իր առաջարկները, որոնք չընդունվելու պարագայում դեմ կքվեարկի նախագծին։
Ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքին և նախարարությունների թվի և գործառույթների կրճատմանն ու հնարավոր հետևանքներին, այդ հարցերին կանդրադառնանք առանձին՝ ավելի ուշ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները