Մտահոգություն ունեմ, որ այս նախագծով Հայաստանում մշակութային ժառանգությունն աղճատվում է. Երանուհի Մարգարյան
Մշակույթի նախարարությունն այլ նախարարությանը միացնելու նախագծում որևէ հիմնավորում, որևէ վերլուծություն չկա, թե ինչ անարդյունավետ գործոններ են հայտնաբերել, որի արդյունքում նպատակահարմար է այս նախարարությունը միացել այլ գերատեսչության։ Լրագողների հետ հանդիպմանն ասաց մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը։
Նրա գնահատմամբ, այսօր շրջանառվում է անկատար, սխալ, ոչ գրագետ ձևակերպումներով շրջանառվող իրավական ակտ, ընդամենն նշված է, որ արվում է արդյունավետությունը բարձրացնելու համար։
«Ուզում ենք իմանալ՝ ինչ վերլուծությունների հիման վրա է սխալ կառավարման երևույթներ հայտնաբերվել, որ նման որոշում է կայացել»,- ընգծեց նա։
Ե. Մարգարյանի խոսքով, մտահոգություն ունի, որ այս նախագծով Հայաստանում մշակութային ժառանգությունն աղճատվում է։
«Ցանկացած իրավական ակտ շրջանառելուց առաջ լայն հանրային քննարկումների փուլ պետք է անցի։ Այս նախագիծը շրջանառվել է և օրենքի լուրջ խախտումներով, և կառավարության ընդունած իրավական ակտերի խախտումերով։ Չի անցել հանրային քննարկում»,- ասաց մշակույթի նախարարության ներկայացուցիչը։
Ե. Մարգարյանը նշեց, որ մշակույթի նախարարությունը տվյալ իրավական ակտի վերաբերյալ պատրաստում է գերատեսչության պաշտոնական կարծիքը։
Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանն ասաց, որ մշակույթը, սփյուռքն այն ոլորտերն են, որտեղ Հայաստանը պետք է ունենա առանձին, ոլորտային քաղաքականության ձևավորող, մշակող կառույց։
«Հայաստանը 3000-4000-ամյա մշակութային ժառանագության ունի, պահպանման, պաշտպանության, հանրահռչակման գործունեությունը լիարժեք իրականացնելու համար Հայաստանը ճյուղային, առանձին գերատեսչության կարիք ունի, պետական կառավարման համակարգի տրամաբանությունն ասում է, որ յուրաքանչուր ոլորտի համար ճյուղային նախարարությունը կարող է ռազմավարություն մշակել։ Կրթության և գիտության նախարարության կազմում գտնվող վարչությունը չունի նման իրավասություն»,- նշեց նա։
Ե. Մարգարյանն ասաց, որ պատմամշակութային անշարժ հուշարձանների բնագավառը տրվում է քաղաքաշիանության կոմիտեին այն դեպքում, երբ իրենք տարիներ շարունակն պայքարել են, որ դա տեղի չունեն։ Նրա խոսքով, կոմիտեներն ընդհանրապես քաղաքականության մշակող մարմիններ չեն, նաև միջազգային կոնվենցիաներով են այս բնագավառում խնդիրներ ունենալու։
«Մշակույթի նախարարությանը պետք է տրվի հզոր, իրավական լծակներ, վերահսկողական լծակներ, շատ խորը մասնագիտական վերլուծություններ պետք է արվեն»,- ասաց Ե. Մարգարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պահպանել մշակույթի նախարարությունը, որպես լայն լիազորություն ունեցող, ինքնուրույն միավոր. քանդակագործ
- Մշնախի ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Սարգսյան. «Բայց ոչ երբեք այն ձևով»
- Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում
- Սովորեցնում ենք երեխաներին՝ ինչպես զոհվել հանուն հայրենիքի, չենք սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի. Ռ. Բաբայան
- Մշակույթը նույնքան կարևոր է, ինչքան այսօր բանակը մեզ համար. Չարխչյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան