Տնտեսություն 12:07 24/12/2018 Հայաստան

Տնտեսության մեջ ոչինչ իմ սրտով չէ, մենք պետք է ամեն գործի համար ճիշտ զինվորներ ընտրենք. տնտեսագետ

«Որպես տնտեսագետ բավական խնդիրներ եմ տեսնում տնտեսությունում և դրանք իմ սրտով չեն»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն՝ ամփոփելով Հայաստանում վերջին 8 ամիսներին տեղի ունեցած քաղաքական և տնտեսական գործընթացները:

Տնտեսագետի խոսքով, բնականաբար, այս ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել են լուրջ ձեռքբերումներ, մասնավորապես, ձևավորվել է  վստահության մթնոլորտ: «Դա ինձ համար ամենամեծ ձեռքբերումն է: Եղել են առանձին շրջաններ, երբ այդ վստահությունը ձևավորվել է,  բայց նաև կորցրել ենք, ուստի այս վստահությանը պետք է խնամքով վերաբերվենք և նյութականացնենք»,- նշեց նա:

Թաթուլ Մանասերյանն բավականին խնդիրներ է տեսնում տնտեսությունում, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն.  «Ես շատ զուսպ և ըմբռնումով եմ վերաբերվել այդ ամենին՝ սպասելով հեղափոխության վերջին շտրիխին, այսինքն՝ արտահերթ ընտրություններին, իմ մտերմներին էլ մշտապես հորդորել եմ, որ բացթողումներին, թերություններին սև գույներով  չնայեն, որոնք բնական էին հեղափոխության ընթացքում և դրանից հետո, սակայն գործելու ժամանակն է: Արտահերթ ընտրություններից հետո ոչ թե ավարտվել է հեղափոխությունը, այլ նոր է սկսվելու, բարեփոխումների ժամանակն է»:

Ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, Թաթուլ Մանասերյանը նշեց, որ իր համար տերմինները պետք է ավելի հստակ լինեն: «Ես էլ կարող եմ ասել, որ Հայաստանն այս պահին կարիք ունի տնտեսական ֆիդայինների: Տնտեսական ֆիդայիններից  ինձ համար ամենավառ կերպարը եղել է Հրանտ Վարդանյանը»,- ընդգծեց նա:

Տնտեսագետի գնահատմամբ, կան շատ պարզ քայլեր, որոնք մեր երկրում  չեն արվում: Նա մեջբերելով ընկերներից մեկի խոսքը, թե այն պահին, երբ կտեսնի կառավարության կազմը, այդ ժամանակ էլ կասի՝ վստահո՞ւմ է կառավարությանը, թե՞ ոչ, լինելո՞ւ են տնտեսական բարեփոխումներ, թե՞ ոչ, նշեց, որ ինքը ևս այդ  կարծիքին է. «Եթե պետք է բերեն անհայտ մարդկանց,  կասկածելի կենսագրությունով և հետո արդարանան՝ ով են, ինչ են, ինչ են արել, դա ինձ քիչ է հետաքրքրում, ինձ պետք է մարդու կերպարը համոզիչ  և շիտակ լինի, այլ ոչ թե լղոզված: Կարևորում եմ այն, որ մենք վերջ դնենք չտեսնելու, չնկատելու «մշակույթին»: Մենք բոլոր ոլորտներում ունենք շատ շնորհալի մարդիկ, բայց ցույց ենք տալիս, որ չենք նկատում, գնում ենք մեկի ձեռքն են բռնում բերում, որ նույնիսկ ցանկություն չունի այդ ոլորտում աշխատի, ուր մնաց հոգի դնի այդ աշխատանքում և առաջընթաց ապահովի: Այո, կադրերն ամենակարևորն են: Չի կարելի ունենալ լավ ռազմավարություն և բերել մի «բառադի» մարդու և ասել՝ ռազմավարությունն առաջ տար: Մենք պետք է ամեն գործի համար ճիշտ զինվորներ ընտրենք, դասալիքները չեն կարող գործն առաջ տանել»:

Թաթուլ Մանասերյանը նշեց, որ այսօր տնտեսության մեջ ոչինչ իր սրտով չէ, բացի ֆինանսական հատվածից, որտեղ պրոֆեսիոնալ կառավարում կա: Նրան միայն ուրախացնում է այն հանգամանքը, որ  վարչապետը գիտակցում է՝ նոր արժեք ստեղծելու համար կարևոր է լուրջ կառավարություն ունենալ: Այսինքն՝ պահանջարկված պետք է լինի գիտելիքը: Իսկ այդպիսի մարդիկ Հայաստանում շատ կան, պարզապես նրանց տեսնողներ չկան:

Նրա խոսքով՝ գյուղատնտեսությունն ու գիտությունը կարևոր դերակատարում ունեն Հայաստանի տնտեսության զարգացման գործում, մինչդեռ, ըստ Թաթուլ Մանասերյանի,  թե նախորդ կառավարությունները, թե գործող, ուշադրություն չեն դարձրել այդ ոլորտներին: « Չունենք ագրարային քաղաքականություն և այդպես էլ չմշակվեց, ոչ ոք, ոչ մի կառավարություն՝  ներառյալ գործող կառավարությունը, չգիտակցեց դրա անհրաժեշտությունը: Միգուցե այլ առաջնահերություններ այս ամիսներին կային, բայց այսուհետ անընդունելի կլինի, եթե ագրարային քաղաքականություն չմշակվի»,- նշեց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է գիտությանը, այստեղ ևս փոփոխություն չկա: Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ՝ գիտությունն իրականում սարսափելի վիճակում է գտնվում:

«Բազմիցս ասել եմ՝ գիտության ոլորտում մաֆիա է գործում, ուրիշ ի՞նչ ասեմ, ավելի բարձր բղավեմ, թե՞ միտինգներ հրավիրեմ, որ հասկանան: Կոռուպցիոն սխեմաներ են գործում, ոտնահարվում է գիտությունն ընդհանրապես, երիտասարդությունը տեղ չունի: Թոշակառուները, աթոռներին կառչած, երիտասարդներին չեն թողնում մտնել գիտություն, բայց միայն նրանք կարող են պրոդուկտ տալ: Կառավարության մեծ սխալներից եմ համարում, որ այս յոթ ամիսներին ոչ մի քայլ չարեցին և մարդիկ իրենց աթոռներին նստած ավերում են գիտությունը: Միայն Գիտությունների կոմիտեն է աշխատում, իսկ Գիտությունների ազգային ակադեմիան փտել է՝ այն աստիճան, որ ԳԱԱ-ում գիտությունը չի զարգանում, միայն տարածքներն են վարձակալության տրվում: Ես կարող եմ այդ ամենը հիմնավորել»,-ասաց Թաթուլ Մանասերյանը:

Նա ցավալի է համարում, որ  տաղանդավոր գիտնականներին հրավիրում են Հայաստան, սակայն անտեսվելուց հետո նորից  հեռանում են հայրենիքից ու զարգացնում այլ երկրների գիտությունը. «Ինչքան ապաշնորհ ու տգետ ենք, որ մեր գիտնականներին նվիրում ենք  ուրիշներին: Գիտությունը սպանել ենք և շարունակում ենք սպանել»:

Տնտեսագետը հույսը չի կորցնում, կարծում է, որ իսկապես երկրում փոփոխություններ  կլինեն և ամեն մարդ իր տեղում կլինի: «Այսքանով հանդերձ մենք չենք ուզում սևացնել հեղափոխության ձեռքբերումները: Մենք արդեն ուրիշ միջավայր ունենք, որը պետք է նյութականացնենք ու առաջ տանենք: Միգուցե շատ խիստ եմ գնահատականներում, բայց ոչ մի ոլորտ իր իրական պատասխանատուին դեռ չի գտել: Եթե կառավարությունն այդքան համարձակություն ունի, ապա թող բոլոր պաշտոնների համար մրցույթներ հայտարարի և ընտրի նրան, ում ծրագիրն իսկապես լավն է: Մրցույթն ամենաարդար ինստիտուտն է»,- նշեց Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով՝  կառավարությունն առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի երիտասարդների խնդիրներին: Ըստ նրա՝  թեև կա երիտասարդության հարցերով նախարարություն, սակայն նրանց խնդիրներին ոչ մեկ լրջորեն ուշադրություն չի դարձրել. «Կարծում եմ, որ երիտասարդության հարցերը ազգային անվտանգության խնդիր են և եթե այդ ուղղությամբ աշխատանք չտարվի, մենք ապագա չենք կարող ունենալ: Մենք այսօր թշվառ վիճակում ենք, իսկ մի քանի տարի հետո շատ ավելի վատ վիճակում կլինենք: Խոսքը վերաբերում է ազգային անվտանգությանը: Այո, քաղաքական մասով ուրախ եմ, այն, ինչ արվում է, պետք է ոչ միայն գնահատենք, այլև օգնենք, որ դա կիսատ չմնա: Մեծ լավատեսությամբ ու հույսով սպասում եմ առաջիկա ծրագրերին»: 

Հիշեցնենք, որ  Կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։ Փոփոխությունների համաձայն՝ լուծարվելու է Սփյուռքի նախարարությունը։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Տնտեսական զարգացման ու ներդրումների և գյուղատնտեսության նախարարությունները կմիավորվեն։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կմիանա տարածքային կառավարման ու զարգացման նախարարությանը։ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:51
Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի. Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գրելով. «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝...
Աղբյուր` Panorama.am
21:42
Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հանրահավաքն է ընթանում, որի մասնակիցները փակել են Ռուսթավելի պողոտան։ Ակցիայի մասին հայտնում է ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հինգ ոստիկան հեռացվել են ծառայությունից. ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ  կարգապահական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
21:08
Խոշոր ավտովթար «Toyota»-ի և «Opel»-ի միջև
Դեկտեմեբրի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ նախապատրաստվող օպերացիայից առաջ Սիրիան ամբողջ ուժով վերածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:32
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ անկման պատճառով
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի բեկորները։ Այս մասին գրում է rbc.ru-ն։ Այն...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քաղաքային տրանսպորտը ևս կաթվածահար է
«Ազգային ճակատ»-ը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Կանգառներում մնացած քաղաքացիները դժգոհում են, որ երկար ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կեցցե՜ ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող ու հանցակից պաշտոնյաները․ Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․ «ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Զախարովա. Ռուսաստանը շարունակում է օգնություն տրամադրել Աբխազիային անվտանգության ոլորտներում
Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Աբխազիային անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում, Սուխումը Մոսկվայի ամենամոտ...
Աղբյուր` Panorama.am
19:32
Բժիշկները Ասադի կնոջ ողջ մնալու հավանականությունը գնահատում են «50/50»
Սիրիայի նախկին նախագահ Ասմա ալ-Ասադի կնոջ լեյկոզը բուժող բժիշկները նրան մեկուսացրել են այլ մարդկանցից։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ բժիշկները նրա...
Աղբյուր` Panorama.am
19:18
Լեռնային Ղարաբաղի կարգավորումը կորցրել է իր արդիականությունը․ Զախարովա
«Գիտեք, մենք արդեն մեկնաբանել ենք դա, բայց հաշվի առնելով, որ համապատասխան հայտարարություններ են արվել, վերադառնանք այս թեմային։ Պարզապես...
Աղբյուր` Panorama.am
19:05
Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր
Միջերկրական ծովում ռուսական Ursa Major բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
18:51
Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամ է շրջանառել
Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն. Հարությունյանը, Թևանյանն ու Հայաստանի մյուս չեմպիոնները
Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
Դատախազությունից հայտնում են․ «Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու...
Աղբյուր` Panorama.am
18:11
Սիրիայի Մանբիչ շրջանում լարվածությունը պահպանվում է
Թեև Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և Թուրքիայի աջակցած խմբավորումների միջև բախումները մեղմացել են, բայց Սիրիայի Մանբիչ շրջանում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը
Այս տարի առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը:
Աղբյուր` Panorama.am
17:55
Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվում
Բաքվի Յասամալ թաղամասի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում  խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ, փրկարարական խմբեր։...
Աղբյուր` Panorama.am
17:42
Պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության, անցել են կացնային մեթոդների. Կարեն Ավագյան
Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց թե առաջիկայում էլ հանդես են գալու  արտոնությունների չեղարկման...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների...
Աղբյուր` Panorama.am
17:30
Բազմազավակ ընտանիքների երեխաներն ավելի ազնիվ են ու ավելի հակված համագործակցության. Գիտնականներ
Կանադայի՝ Բրոք ու Քալգարի համալսարանների համատեղ հետազոտության համաձայն, այն երեխաները, որոնք մեծանում են  բազմանդամ ընտանիքներում, այսինքն...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Քրիստինան ճանապարհն ընտրեց առանց ինձ». դերասան Եվգենի Պրոնինին լքել է հայ կինը
Ռուս ճանաչված դերասան 44-ամյա Եվգենի Պրոնինը սոցիալական ցանցում հայտնել է կնոջից՝ Քրիստինա Առուստամովայից բաժանվելու մասին։ Զույգը միասին է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Մաhաgել է քանդակագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am
16:01
Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերջ դնել Սիրիայում ահաբեկչական անջատողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
15:55
Քովիդ թեսթս կրկին դրական է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի քովիդ թեսթը կրկին դրական է։ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարված
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է...
Աղբյուր` Panorama.am
15:42
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}