Թափառող կենդանիների խնդրի կանոնակարգման քայլեր են ձեռնարկվում
Թափառող կենդանիների խնդրի կանոնակարգման առնչությամբ շահագրգիռ կողմերի հետ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր մշակելու նպատակով: Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին զեկուցվել է քաղաքապետ Հայկ Մարությանին։ Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի «Նոր բարեկարգում» ընկերության տարածքում կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ՝ թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման, «չիփավորման», ստերջացման և պահպանման նպատառումով: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։
Նշվել է, որ արդեն գալիք տարվա հունվարի վերջին կմեկնարկեն աշխատանքները դաշտային վիրահատությունների սկզբունքով: Ողջ գործընթացը կիրականացնի «Նոր բարեկարգում» ընկերությունը՝ ոլորտի մասնագետների ներգրավմամբ և հանրային վերահսկողության ներքո: Բուժարանի, կացարանային պայմանների և դեղորայքի ձեռքբերման համար կանցկացվեն համապատասխան մրցույթներ:
Հարակից հրապարակումներ`
- Թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթը չի կայացել
- Մայրաքաղաքի վերելակների վերանորոգման համար ավելի քիչ գումար է ծախսվել, քան թափառող շների ոչնչացման
- Թափառող կենդանիները Երևանում պակասել են. Ա. Հունանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան