Դատարանը տեսավ, որ գրավով ազատ արձակումը իրավաչափ է. փաստաբան
«Երբեք իրավապաշտպաններն այսպիսի վատ իրավիճակում չեն հայտվել, ինչպես այսօր։ Այսօր իրավապաշտպաններին լռեցնելու համա կպնում են նրանց արժանապատվությանը, իսկ պատկան մարմինները մատը մատին չեն տալիս»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
«Հատուկ քննչական ծառայության պետը ցուցում է տալիս կառավարության անդամ նախարարին, որի իրավունքը չունի և բոլորը դա ընդունում են նորմալ, իսկ նախարարն այդ ցուցումը տեղայնացնում է մարզպետին, մարզպետն էլ կանչում է գյուղապետերին և հանձնարարում կատարել ՀՔԾ պետի անօրինական ցուցումները։ Հասկանում եք՝ դա ժողովուրդը գնահատում է նորմալ ու ծափ է տալիս, քանի որ վերաբերում է Մանվել Գրիգորյանին։ Իշխանությունն էլ չտեսնելու է տալիս, խնդիրը բարձրաձայնում է իրավապաշտպանը ու ընկնում համապատասխան հայհոյախառն քննադատության տակ։ Ոստիկանապետը կազմակերպիչներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու փոխարեն, ոչ ավելի ոչ պակաս, հրավիրում է իր մոտ կազմակերպիչներին ու խորհուրդ տալիս, որ գնան հրապարակ՝ ակնարկելով հավաքվածների թիվը մեծացնել», - հայտարարեց Բաղդասարյանը։
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու մասին Գլխավոր դատախազության հայտարարությանը՝ փաստաբանը նկատեց, որ դատախազության որևէ ներկայացուցիչ չի եղել խափանման միջոցի փոփոխության հարցի քննությանը։
Փաստաբանի խոսքով, եթե դատախազությունը կներկայացնի մեկ փաստ, որ Մանվել Գրիգորյանը ազատության մեջ գտնվելով կխոչընդոտի նախաքննական մարմնին, իրենց պատրաստ են ներողություն խնդրել. «Վարույթն իրականացնող մարմինն ասում է, որ ազատության մեջ գտնվելով՝ Մանվել Գրիգորյանը կգնա Արցախ։ Դժվարանում եմ ասել, ինչու են նման բան ասում, ենթադրում են, որ ասում են Արցախ, քանի որ Արցախը չունի իրավական կարգավիճակ և այնտեղ գնալով կթաքնվի Գրիգորյանը»։
Լրագրողների հարցին, թե ինչ հիմքով է Գրիգորյանն ազատ արձակվել, Բաղդասարյանն ասաց. «Իրավաչափ և հեղինակավոր որոշում է կայացվել։ Դատարանը տեսավ, որ գրավով ազատ արձակումը իրավաչափ է և կայացրեց որոշում, իսկ հիմքերի մասին կխոսեմ հետո»։
Ինչ վերաբերում է Գրիգորյանի առողջական վիճակին՝ ասաց, որ ներկայումս բուժումն ընդունում է տանը, անհրաժեշտության դեպքում՝ նաև հիվանդանոցում։
Մեկ այլ հարցի, թե «ասում են, որ Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել, որպեսզի հարցաքննվի Մարտի 1-ի գործով», փաստաբանը պատասխանեց՝ «Իրականության հետ աղերս չունի, հերքում եմ, նման բան չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազ. Ամեն ինչ անելու ենք, որ Մանվել Գրիգորյանին ազատելու դեմ բողոքն այսօր մուտք լինի Վերաքննիչ դատարան
- Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ բողոքող քաղաքացիները պահանջում են հանդիպում գլխավոր դատախազի հետ
- Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դատարանի որոշումը Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել
- Դատախազությունը Մանվել Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն կներկայացնի վերաքննիչ դատարան
- Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է
- Մանվել Գրիգորյանը տեխնիկական պատճառներով դեռ գտնվում է մեկուսարանում
- Արձանագրել ենք Մանվել Գրիգորյանի առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա. ՄԻՊ