Հովնան Բաղդասարյան. Պետք է ոչ թե լուծարել Սփյուռքի նախարարությունը, այլ ընդլայնել դրա գործառույթները
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը կարծում է՝ պետք է ոչ թե լուծարել Սփկուռքի նախարարությունը, այլ ընդլայնել դրա գործառույթները, ապա կոչել Սփյուռքի ու հայրենադարձության նախարարություն։
Վկայակոչելով Իսրայելի փորձը, հոգևորականը նկատում է, հայրանեդարձություն կազմակերպելը դյուրին գործ չէ, և եթե այն չկրի համակարգված բնույթ, ապա ձախողելու հավանականությունը բարձր է։
Նա հիշեցնում է Փաշինյանի կոչերն ու հարց հնչեցնում՝ ո՞վ պետք է համակարգի հայրանեդարձության աշխատանքը։
«Արդէն մի քանի օր է, համացանցում բուռն կերպով քննարկւում է Սփիւռքի, եւ ոչ միայն Սփիւռքի, նախարարութեան, լուծարման հարցը:
Լուծարմանը դէմ արտայայտուողները հիմնականում բերում են երկու փաստարկ, թէ ինչու պէտք չէ լուծարել նախարարութիւնը.
1. Լուծարման արդիւնքում մեծ թուով աշխատողներ գործազուրկ կը դառնան,
2. Սփիւռքի հետ կապը կը խզուի:
Յիրաւի, Սփիւռքի նախարարութեան ստեղծումից ի վեր, բաւական ինտենսիւ աշխատանք է տարուել Հայաստան-Սփիւռքը կապը զարգացնելու եւ արդիւնաւետ դարձնելու ուղղութեամբ: Նախարարութիւնը, իր հնարաւորութիւնների շրջանակում, օգտակար է եղել Սփիւռքի բոլոր կառոյցներին: Կասկածից վեր է, որ Սփիւռքի նախարարութեան աշխատանքը եղել է արդիւնաւետ եւ բեղմնաւոր: Ուստի, պէտք է եզրակացնել, որ լուծարման որոշումը պայմանաւորուած է ոչ թէ նախարարութեան անարդիւնաւետ աշխատանքով, այլ պարզապէս կայացուել է քաղաքական որոշում:
Ի՞նչ կարելի է անել այս դէպքում, նախարարութիւնը չլուծարելու համար:
Թաւշեայ հեղափոխութիւնից յետոյ, Հայաստան են վերադարձել Սփիւռքում ապրող շատ հայեր: Մեծարգոյ վարչապետ տիար Փաշինեանը տարբեր առիթներով կոչ է արել սփիւռքահայ մեր հայրենակիցներին` հայրենադարձուելու: Սա ուրախալի փաստ է, սակայն, նկատի ունենալով Իսրայէի փորձը, պէտք է արձանագրենք, որ հայրենադարձութիւն կազմակերպելը դիւրին գործ չէ, եւ եթէ այն չկրի համակարգուած բնոյթ, ապա ձախողուելու հաւանականութիւնը շատ բարձր է: Արդ, հարց է ծագում ո՞վ պէտք է համակարգի հայրենադարձութեան աշխատանքը:
Ըստ իս` այս գործը լաւագոյնս կարող է համակարգել Սփիւռքի նախարարութիւնը: Պարզապէս պէտք է չլուծարել Սփիւռքի նախարարութիւնը, այլ` ընդլայնել դրա գործառոյթները, ներառելով դրանց մէջ նաեւ հայրենադաձութեան համակարգումը փոխել նախարարութեան անունը եւ կոչել այն Սփիւռքի եւ Հայրենադարձութեան նախարարութիւն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ։
Հարակից հրապարակումներ`
- Մտահոգություն ունեմ, որ այս նախագծով Հայաստանում մշակութային ժառանգությունն աղճատվում է. Երանուհի Մարգարյան
- Արփինե Հովհաննիսյանը պատրաստակամ է օգնել կրճատված պետական ծառայողներին
- Արփինե Հովհաննիսյան. Նախագծի համաձայն, կրճատվում են 5 նախարարություններ
- Պահպանել մշակույթի նախարարությունը, որպես լայն լիազորություն ունեցող, ինքնուրույն միավոր. քանդակագործ
- Սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ արտագաղթի մտքերով
- Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան