Ռիհաննան պատմել է իր նոր ալբոմի մասին
Երգչուհի Ռիհաննան իր երկրպագուներին պատմել է այն մասին, թե ինչպիսին է լինելու իր նոր ալբոմը։ Ձայնասկավառակի թողարկումը նախատեսված է 2019 թվականին։ 5-tv.ru-ն գրում է, որ իր ստեղծագործական ծրագրերի մասին Ռիհաննան նախ պատնել է իր Ինսթագրամի էջում։ Ավելի ուշ հարցազրույցում Ռիհաննան նշել է, որ իր կարիեայի ընթացքում թվով 9-րդ ալբոմն ավելի շատ ռեգգի ոճով է լինելու և ստեղծագործություններն իրենց հնչողությամբ հիշեցնելու են Բոբ Մառլիի և Supa Dups կատաումները։ Բայց և այնպես, երգերը պարային են։
Ալբոմում 10 ստեղծագործություն է ընդգրկված լինելու։ Նշվում է, որ նոր ձայնասկավառակի ձայնագրման համար Ռիհաննան լուրջ աշխատանք է կատարել՝ յուրաքանչյուր երգի մեկ տարբերակ ընտրելու համար նա 500 կրկնօրինակներ է գրել: