«Սանիտեքը» չի կարողանում սպասարկի, թող «վեշերը» հավաքի, գնա. Պիպոյան
«Երբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասում է, որ եթե իրենք լինեին, աղբահանության նման վիճակ չէր լինի, հիմա ես ասում եմ՝ «Սանիտեքի» հետ կնքած պայմանագիրը բավականին պինդ իրավական հիմքեր է տալիս քաղաքապետարանին գործեր անելու համար։ Ընդամենը պետք է հետևողական աշխատանք տանել, մի քանի օր չկատարած աշխատանքները ֆիքսել և ժամկետ տալ և միակողմանի լուծարել պայմանագիրը»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։
«Դատարան գնացողը Երևանի քաղաքապետարանը չէ, դատարան գնացողը «Սանիտեքն» է։ Ես ասում եմ, որ քաղաքապետն այս մասին իմանա։ Եթե նա ռեալ ուզում է լուծարել պայմանագիրը, դրա բոլոր հնարավորությունները կան։ Տալիս է ընդամենը տասը օր ժամանակ և տասնհինգ հոգի մարդկային ռեսուրս, և «Սանիտեքի» հետ լուծարում եմ, անձնական երաշխավորմամբ։ Չի կարողանում սպասարկի, թող «վեշերը» հավաքի, գնա»,- ասաց բանախոսը։
Բաբկեն Պիպոյանի խոսքով, ընկերությանը տրվող գումարները պետք է տրվեն համայնքին։
Անդրադառնալով քաղաքի բյուջեին՝ նա տարակուսանք հայտնեց, որ փոխքաղաքապետի տված պարզաբանումները բավարարում են քաղաքապետին։
«Որևէ կետ, որի մասին խոսվում է, ընդունելի չէ, որովհետև երբ պարգևավճարների մասին են խոսում, ապա գործող պարգևավճարների համակարգով բոլոր աշխատողների համար տասներեքերորդ աշխատավարձ եղել է ներառած։ Երբ դուք ասում եք՝ կանաչապատման տարածքները չեն նվազել, ինչու չեք ասում՝ որտեղ է եղել, որ կանաչ զոնա են հաշվառել, փող են փոխանցել, չարաշահում են արել, դուք էլ բացահայտել եք։ Դուք նախորդից ավելի բան չեք անելու»,- ասաց նա։
Անդրադառնալով ավտոկայանատեղերի թեմային՝ Բաբկեն Պիպոյանը հիշեցրեց, որ այդ նպատակով 250 միլիոնի ավելացում է նախատեսվում. «Ի՞նչ 250 միլիոն, այդ գումարը տարեք առողջապահություն։ Խոսքս ուզում եմ ավագանուն ուղղել մի ընդունեք այս բոլորը, մի ընդունեք։ Սա քաղաքի 2019 թվականի գլխավոր փաստաթուղթն է։ Ահռելի չափով ավելացվել է աշխատողների վերապատրաստման համար հատկացված փողը՝ 9.2 միլիոնից դարձել է 169 միլիոն։ Հիմա հարց՝ որն է այն երաշխիքը, որ եթե քաղաքապետարանի աշխատակիցը գնաց, վերապատրաստվեց, դարձավ բարձր կարգի մասնագետ, ինքը մնալու է քաղաքապետարանում և դուրս չի գալու»։
Հարակից հրապարակումներ`
- Ձեզ սխալ են զեկուցում. Բաբկեն Պիպոյանը՝ Հայկ Մարությանին
- Բացառելու ենք գումարների փոշիացումը, թույլ չենք տալու գումարներ գրպանել. Հայկ Մարության
- Տրանսպորտի բյուջեի նվազումը տեղի է ունեցել բացառապես մետրոպոլիտենի վարկային ծրագրի ավարտի հաշվին. Սարգսյան
- Երևանի բյուջեի եկամտային և ծախսային մասերում նախատեսվում է փոփոխություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին