Փաշինյան. 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները միակ բացառությունն են
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընտրություններին մասնակից ուժերի կողմից ՍԴ չդիմելուն։
«Քանի որ մի տեսակ չարձանագրվեց՝ հարկ եմ համարում ընդգծել:
Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում:
Հաշվարկային մեկնակետը 1996 թվականն է, երբ ստեղծվեց Սահմանադրական դատարանը:
Դրանից հետո ԱԺ բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են ՍԴ-ում: 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները միակ բացառությունն են»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ արտահերթ նիստում ներկայացվեցին քվեարկության նախնական արդյունքները
- ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
- Հայաստանում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան