Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2018 թ. քվեարկության արդյունքները: ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ հավաքելով 171 միավոր` Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելլին:
119 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
32 միավորով երրորդ տեղում է գերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանը:
Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2018 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 70 միավոր՝ 2018 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը:
60 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
55 միավոր են հավաքել Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը և «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը: Քվեաթերթիկներում առաջին տեղում ավելի շատ նշվել է Վարդան Բիչախչյանի անունը, որի շնորհիվ էլ հենց նա է զբաղեցրել երրորդ հորիզոնականը:
Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են