Մինչև քանի տարեկանը կարելի է հավատալ Սանտա-Կլաուսին, ըստ Թրափի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յոթամյա երեխայի հետ զրուցի ժամանակ հարցրել է նրան, թե արդյոք հավատում է Սանտա-Կլաուսի գոյությանը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Թրամփի զրույցի տեսաձայնագրությունը հրապարակվել է Daily Beast պորտալի թվիթերում։
Զրույցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թրամփն ու իր կինը՝ Մելանիան, հեռախոսով շնորհավորել են երեխաներին Սուրբ Ծննդյան առիթով։ Մելանիան երեխաներին ասել է «ոգևորող» բառեր, իսկ Թրամփը փորձել է «ցրել Սուրբ Ծննդյան կախարդանքը»։
«Դու դեռ հավատո՞ւմ ես Սանտային»,- հարցրել է ԱՄՆ նախագահը յոթամյա տղային։ Դրանից հետո նա նշել է, որ յոթ տարեկանում դրան հավատալը «նորմալ չէ»։
Տղայի արձագանքն անհայտ է։
Donald Trump, answering phone call from 7-year-old on Christmas Eve: "Are you still a believer in Santa? Because at seven it's marginal, right?" pic.twitter.com/VHexvFSbQ1
— The Daily Beast (@thedailybeast) December 25, 2018
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան