Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 429-ի
Ինդոնեզիայում ցուցնամի հետևանքով զոհերի թիվն ավելացել է: euronews.com-ի փոխանցմամբ՝ բնական աղետի հետևանքով զոհվել է 429 մարդ, իսկ ավելի քան մեկուկես հազար մարդ՝ վիրավորվել:
Փրկարարները հուսով են, որ կենդանի մարդկանց կգտնեն:
«Մեզ օգնում են բանակային ստորաբաժանումները, ոստիկաններն ու կամավորները, մենք հուսով ենք, որ գտնենք այն մարդկանց, որոնք կարողացել են փախչել: Քանի դեռ տեխնիկան չի եկել, փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել»,- ասել է փրկարարներից մեկը, որը ներգրավված է որոնման և փրկարարական գործողություններում:
Նշվում է, որ ավելի քան 120 մարդ համարվում է անհետ կորած, հարազատները նրանց փնտրում են հիվանդանոցներում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ի գիշերը ուժեղ ցունամին հարվածել էր Ինդոնեզիայի Ճավա և Սումատրա կղզիների ափամերձ տարածքներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին