Մարությանը ավագանու նախկին անդամներին մեղադրեց գումար ստանալու և գործ չանելու համար
Երևանի հնգամյա ծրագիրը քննարկելիս տրանսպորտի հարցի շուրջ քննարկումներն այնքան թեժացան, որ քաղաքապետ Հայկ Մարությանը նախորդ ավագանու «Ելք» խմբակցության անդամներին մեղադրեց անգործության մեջ։
«Դուք եղել եք անցած ավագանու անդամներ, ստացել եք ամսական էդ 55 հազար դրամը, ու ոչ մի բան չեք արել, ըստ իս, որովհետև այսօր մենք ունենք պրոբլեմատիկ զեկույց, պրո-բլե-մա-տիկ զե-կույց։ Այդ հանձնաժողովն անգործության է մատնված եղել, որովհետը այն ռիփորթը, որ բերել են մեզ, ես համարում եմ անբավարար։ Եթե դուք ավելի շատ աշխատեիք, ավելի ճիշտ աշխատեիք իրենց հետ, ճիշտ ուղղության վրա դնեիք, այդ դեպքում գուցե այս շտկումները պետք չլինեին։ Հաշվեք 20 անգամ 55 հազար դրամ և կստանաք...»,-շարունակում էր Մարությանը, երբ Խաժակյանը բարձրաձայնեց՝ «Քուանշ, պարոն քաղաքապետ»։
Նա կոչ արեց Մարությանին, հանձնարարել որևէ մեկին իր հետ կետ առ կետ բանավիճել։
«Պատրաստ եմ բանավիճել»,-ասաց նա։
«Ասացի, էն ինչ-որ բերել են, անբավարար է»,-ասաց Մարությանը։
Խաժակյանը քաղաքապետին ասաց՝ լավ գործելաոճ չի որդեգրել, հակառակ դեպքում կարող են համեմատություն անցկացնել քաղաքապետի աշխատավարձի ու նրա կատարած աշխատանքի միջև։
Ֆեյսբուքում Մարությանի հայտարարությանն արձագանքել է ավագանու նախկին անդամ Թեհմինա Վարդանյանը.
«Ամո՛թ, հազար ամո՛թ պրն. քաղաքապե՛տ...
Քաղաքապետ Հայկ Մարությանը արդեն այնքան է «տիրապետում» իրավիճակին, որ իրեն թույլ է տալիս ԾԱՂՐԻ ավագանուն տրամադրվող 55.000 դրամ փոխհատուցումները և հավելի, որ նախորդ գումարման Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը ամբողջ գործունեության ընթացքում ոչինչ չի արել: Ավելորդ եմ համարում նույնիսկ մեկնաբանել այս էժան հայտարարությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մարության. Գլուխ հանում ենք
- Դավիթ Խաժակյան. Գոնե նախկին իշխանություններն ասում էին, առհասարակ միկրոավտոբուսներից պետք է ազատվել
- Ի՞նչ է քաղաքապետարանը նախատեսում օտարել 2019-ին
- ԲՀԿ-ն առաջարկեց Երևանի ավագանու օրակարգից հանել բյուջեի մասին հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան