Ի՞նչ է քաղաքապետարանը նախատեսում օտարել 2019-ին
Երևանի ավագանու ընթացող նիստում միաձայն ընդունվեց Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2019 թվականի ծրագրի վերաբերյալ հարցը։
Քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների ծրագրերի, այս նախագծով նախատեսվում է սահմանել հողամասերի վարձակալության վարձավճարներ բջջային կայանով, ալեհավաքով, բանկոմատով, տերմինալով, ծաղիկների վաճառքի կետով, սառնարաններով և դիսպենսերներով զբաղեցված հողամասերի համար, ինչպես նաև կառուցապատման իրավունքով տրամադրման վճար՝ բջջային կայանով, ալեհավաքով, բանկոմատով զբաղեցրած հողամասերի համար:
Նախագծով սահմանվել է նաև համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա ինքնակամ կառուցված և համայնքի ղեկավարի որոշման հիման վրա օրինական ճանաչված ավտոտնակները վարձակալությամբ տրամադրելու դեպքում վարձավճարի չափը:
Նշվեց, որ 2019 թվականի ընթացքում գույքի օգտագործման, այդ թվում` սահմանափակ օգտագործման (սերվիտուտ) տրամադրելու, հավատարմագրային կառավարման հանձնելու և օտարման հիմնական նպատակներից են վերաբնակեցնել վթարային քանդման ենթակա շենքերում ապրող, սեփական բնակարան չունեցող 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին։
Ֆինանսավարկային, տնտեսական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մնացականյանն ասաց, նախագիծը քննարկվել է, որոշվել է տալ դրական եզրակացություն։
Օտարման ենթակա գույքին կարելի է ծանոթանալ հրապարակված նախագծում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան