Հայկական տրիկոտաժեղենի արտադրությունը շարունակում է նվազել
Հայաստանում տրիկոտաժեղենի, գուլպեղենի և բամբակյա գործվածքների արտադրությունը շարունակում է նվազել: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2018 թվականի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արտադրվել է 3 494.3 հազար հատ տրիկոտաժե արտադրանք, ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.1 տոկոսով:
Այս տարվա 10 ամիսներին 31.9 տոկոսով նվազել է նաև գուլպեղենի արտադրությունը: Մասնավորապես, 2018-ի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արտադրվել է 8 135.0 հազար զույգ գուլպեղեն, 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 11 952.8 հազ. զույգ:
Ըստ վիճակագրության՝ 5.3 տոկոսով էլ նվազել է բամբակյա գործվածքների արտադրությունը՝ կազմելով 3.6 տոննա: