Մեդվեդևն ընդլայնել է պատժամիջոցները Ուկրաինայի դեմ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ընդլայնել է Ուկրաինայի ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկը, որոնց նկատմամբ կիրառվելու են հատուկ սահմանափակիչ միջոցներ։
«Ես ստորագրել եմ համապատասխան որոշում։ Դա արվել է ռուսական պետության, ընկերությունների և Ռուսաստանի քաղաքացիների շահերը պաշտպանելու համար»,- գրել է Ռուսաստանի վարչապետն իր Թվիթերում։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, կառավարությունից նշել են, որ ընդլայնված ցուցակը վերաբերում է ավելի քան 200 անձի և ընկերության։ Նոյեմբերի 1-ին Ռուսաստանը, ի պատասխան Ուկրաինայի պատժամիջոցների, սահմանափակումներ է կիրառել 322 ֆիզիկական և 68 իրավաբանական անձանց նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան