ԱՄՆ դատարանը ուսանողի մահվան պատճառով Հյուսիսային Կորեայից 500մլն դոլարի փոխհատուցման որոշում է կայացրել
Ամերիկյան դատարանն այսօր որոշում է կայացրել, որ Հյուսիսային Կորեայի կառավարությունը պետք է ուսանող Օտտո Վամբիերի մահվան պատճառով ընտանիքին փոխհատուցի 500մլն դոլար։ Այս մասին գրում է ABC News-ը։
Դատարանի այս որշումը կայացվեց մոտ 1,5 տարի անց, երբ Օտտո Վամբիերը մահացավ՝ Հյուսիսային Կորեայում բանտարկվելուց հետո ԱՄՆ վերադառնալուց կարճ ժամանակ անց։
Ֆրեդ և Սինդի Վամբիերները՝ Վիրջինիա համալսարանի նախկին ուսանողի ծնողները, հայտարարություն են տարածել, որում շնորհակալություն են հայտնել դատարանին որոշման համար։
Հիշեցնենք, որ Վամբիերը 21 տարեկան էր, երբ 2016թ․-ի հունվարի 2-ին ձերբակալվեց Հյուսիսային Կորեայում՝ մեղադրանքով, որ նա Փհենյանի հյուրանոցից փորձել էր գողանալ պատի քարոզչական պաստառը։
Նա 2016թ․-ի մարտին դատապարտվեց 15 տարվա ծանր աշխատանքի։ ԱՄՆ-ի ու Հս․Կորեայի պաշտոնյաների միջև ամիսների տևած բանակցություններից հետո Վամբիերը վերադարձվեց ԱՄՆ 2017թ․-ի հունիսին կոմայի մեջ, որից մի քանի օր անց մահացավ։
Մնում է միայն տեսնել, Կորեան կվճարի դատարանի որոշմամբ սահմանված գումարը, թե ոչ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում