Քաղաքական 16:02 25/12/2018 Արցախ

Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ պետք է պատասխանատվության կանչել ցեղասպան Ադրբեջանին. Լարիսա Ալավերդյան

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Արցախին բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել և ապահովել արցախահայության անվտանգությունը:

Նա նշել է, որ իր երկիրը, ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների անվտանգությունը, միջազգային պարտավորություններին համապատասխան՝ պատրաստ է դա անել նաև Լեռնային Ղարաբաղում հայկական ծագմամբ քաղաքացիների հանդեպ։
Մամեդյարովի այս հայտարարության շուրջ Panorama.am-ի թղթակիցը զրուցեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Վերջինս շեշտեց՝ միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանը Արցախի Հանրապետության հանդեպ ոչ մի իրավունք չունի։

«Այդ ոտնձգությունները հիմնված են զուտ քաղաքական որոշումների վրա, որոնք արտահայտվել են դեռ 90-ականներին, և որոնց հետ Հայաստանը համաձայնել է՝ ստորագրելով տարբեր փաստաթղթեր։ Հիմա Մամեդյարովը, շատ ավելի անորոշ կերպով Ադրբեջանին է վերապահում այդ երկրին չպատկանող տարածքների հանդեպ ինչ-ինչ իրավունքներ բանեցնել։ Անորոշ կարգավիճակն ավելի ցածր է, քան այն, ինչին հասել է Արցախն արդար ազգային-ազատագրական  պայքարի ընթացքում՝ Ադրբեջանի կողմից ցեղասպանական վտանգի ներքո»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահը նաև հիշեցրեց՝ Ադրբեջանի արտգործնախարարն առաջին մարդը չէ, որ կարգավիճակի մասին այսօրինակ հայտարարություն է անում։

«Դեռ 1991-1992 թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանը, որպես ՀՀ առաջին նախագահ, և մինչ այդ՝ որպես Գերագույն խորհրդի նախագահ, պարզ արտահայտվել է, որ Հայաստանը համաձայն է՝ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, բայց նրա կարգավիճակը բարձրացվի և դառնա Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետություն։ Այնպես որ, Մամեդյարովը հիմա պարզապես կրկնում է այդ միտքը, սակայն  չի ասում՝ այդ ի՞նչ բարձր կարգավիճակ պետք է լինի։ Նա, օրինակ, չի ասում, որ դա պետք է լինի Նախիջևանի ինքնավար հանարապետության նման ինքնավար հանրապետություն։ Տարբերությունը դա է։ Եթե ՀՀ առաջին նախագահը Հայաստանի անունից համաձայնում էր թողնել, որ Արցախն ինքնավար հանրապետության կարգավիճակով մնա Ադրբեջանի կազմում, ապա Մամեդյարովը շատ անորոշ է խոսել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի հայկական կողմի դիրքորոշումն ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի այսօրինակ հայտարարության դեպքում, իրավապաշտպանը պատասխանեց՝ շատ կարևոր է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում հայտնի։

«Ինչպես հայտնի է, Մամեդյարովի՝ բարձր ինքնակառավարման իրավունքի տրամադրման հայտարարությանը հետևել է մեկ այլ հայտարարություն. այն է՝ պաշտոնական Բաքուն սպասում է, որ Երևանը շուտափույթ կերպով Արցախից դուրս կբերի զինված ուժերը։ Մենք պետք է հասկանանք, որ առաջի և երկրորդ հայտարարություններ ուղղակի շաղկապված են։ Սրանով Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին և Արցախին դեռ վաղուց իր կողմից որդեգած դիրքորոշումը, այն է՝ պարտադրել Հայաստանին նահանջողական-պարտադրողական քաղաքականությունը։ Այդպիսի ամբողջովին պարտվողական քաղաքականությունն իրենից վտանգ է ներկայացնում ոչ միայն արցախահայությանը, այլ նաև հայությանը՝ տարածաշրջանում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Անդրադառնալով Մամեդյարովի հայտարարության այն հատվածին, որտեղ վերջինս նշում  է, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել արցախահայության անվտանգությունը, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահն ընդգծեց՝ ցեղասպան երկիրը երբեք չի կարող ապահովել այն ժողովրդի անվտանգությունը, որին միշտ փորձել է ոչնչացնել։

«Սա ուղղակի նոր սպառնալիք է։ 1918 թվականին Ադրբեջանն իրեն դրսևորել է որպես ցեղասպան երկիր, որը ծնվել է  հենց այն ժամանակ, երբ հայերի հանդեպ ցեղասպանություն էր իրականացնում Թուրքիան։ Ադրբեջանը ստեղծվել է զուտ մեկ նպատակով և առաքելությամբ՝  ավարտել հայերի ցեղասպանությունն արդեն արևելյան հատվածքոմ։ Դա հստակ է այնքանով, որ այսօր Ադրբեջանի դրսևորած խորամանկությունը որևէ մեկին չի կարող համոզել։

Հայաստանն ու Արցախն այժմ հնարավորություն ունեն այս բոլորը ի մի բերել և պատասխանատվության կանչել Ադրբեջանին, ինչպես Մարաղայում ցեղասապանական ակտի, այնպես էլ բոլոր այն սպառնալիքների համար, որոնք հնչել են Ադրբեջանի առաջին դեմքի շուրթերից, առ այն, որ Ադրբեջանը պատրաստ է «վերադարձնել» ընդհուպ Երևանը։ Այսպիսի հայտարարությունները նոր հնարավորություններ են բացում հայկական կողմի համար՝ Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և ավելի քան 320 բնակավայրերում հայերի նկատմամբ ցեղասպանական բոլոր ակտերի համար  պատասխանատվության կանչել Ադրբեջանին։ Սրան գումարած՝ 2016 թվականի վայրագությունները, որ մինչ այսօր ադրբեջանական կողմը չի վերադարձել հայ զինվորների և քաղաքացու գլուխները։ Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ հայկական կողմը վերջապես այդպիսի քայլ կանի»,- հռետորական հարց ուղղեց Լարիսա Ալավերդյանը։

Զրուցեց Անի Ղազարյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}