ԲՀԿ-ն առաջարկեց Երևանի ավագանու օրակարգից հանել բյուջեի մասին հարցը
Երևանի ավագանու այսօրվա նիստին մասնակցում է 52 անդամ, օրակարգում տասը հարց է։ Դրանից մեկն էլ Երևան քաղաքի 2019 թ. բյուջեի մասին է։
Ավագանու ԲՀԿ խմբակցությունից Արման Աբովյանն առաջարկեց օրակարգից հանել այդ հարցը, քանի որ այն պատրաստ չէ քննարկման ու ընդունման։
«Բոլոր հանձնաժողովներում նիստերին մասնակցել ենք, կարծիք հայտնել ենք, որոշ հարցերում դեմ ենք քվեարկել, որոշ հարցերում՝ կողմ, բայց ընդհանուր առմամբ, ըստ մեզ, բյուջեն պատրաստ չէ»,-ասաց նա։
Հարցը դրվեց քվեարկության։ 41 դեմ, 7 կողմ, 3 ձեռնպահ արդյունքներով Աբովյանի առաջարկը չընդունվեց։
«Պարոն Աբովյան, Ձեր առաջարկն ընդունված չէ, այնպես որ շարժվում ենք օրակարգով»,-ասաց քաղաքապետ Հայկ Մարությանն ու առաջարկեց հաստատել օրակարգի նախագիծը։
45 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ արդյունքում ընդունվեց օրակարգի նախագիծը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան