Բիթքոինի և թվային այլ արժույթների փոխարժեքը շարունակում է նվազել
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝ բիթքոինը երեքշաբթի նվազել է 10 տոկոսով, ինչը փորձագետները համարում են նորմալ դինամիկա, գրում է ՌԻԱ Նովոստին:
Coinmarketcap-ի տվյալներով՝ բիթքոինի միջին փոխարժեքը էժանացել է 9,53 տոկոսով ՝ կազմելով 3839,58 հազար դոլար: Binance բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 10 տոկոսով՝ հասնելով 3,705 հազար դոլարի:
Այլ թվային արժույթների փոխարժեքը նույնպես նվազել է: Մասնավորապես, Ethereum-ի փոխարժեքը նվազել է 12,82%-ով և կազմել 129,38 դոլար, Ripple-ի փոխարժեքը՝ 11,25%-ով և կազմել 0,379 դոլար:
Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 129,13 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 51,5 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում