Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է. ՀՔԾ
Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։
Panorama.am-ը Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից տեղեկացավ, որ ՀՔԾ-ն ստացել է ՌԴ պատասխանը Միքայել Հարությունյանի` ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին:
«Նշված է միայն, որ նա ՌԴ քաղաքացի է, այլ մանրամասներ չկան։ Մենք լրացուցիչ հարցում ենք ուղարկել, պարզելու՝ թե Միքայել Հարությունյանը երբ է ՌԴ քաղաքացիություն ստացել»,- նշեց խոսնակը։
Հիշեցնենք, որ Հարությունյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։
2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին ՌԴ-ն տեղյակ է պահել ոստիկանությանը
- «Ինտերֆաքս». Ռուսաստանն իր տարածքում չեղարկել է Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը
- Դատախազությունը դեռևս տվյալներ չունի Միքայել Հարությունյանին ՌԴ-ում կամ այլ վայրում հայտնաբերելու մասին. Գ. Աբրահամյան
- Ռուսաստանը չի արտահանձնի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին Հայաստանին
- Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել․Օսիպյան
- «Հրապարակ». Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է
- ՀՔԾ պետը՝ Միքայել Հարությունյանի քաղաքացիության մասին
- Միքայել Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը