Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա. ԱԳՆ
ԱԳՆ մամուլի խոսնակի Աննա Նաղդալյան պատասխանել է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի հարցին՝ Մամեդյարովի վերջին հայտարարության հետ կապված։
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից ներկայացնում են հարցը և մեկնաբանությունը։
Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Աննա Նաղդալյան. Երկու մոտեցում կարող է լինել այս հայտարարության առնչությամբ: Կարող ենք վերահաստատել մեր շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ՝ երկու դեպքում էլ տալով առավել լայն պարզաբանումներ: Այնուամենայնիվ, կարծում ենք զսպվածություն պետք է ցուցաբերել հանրային հայտարարություններում` այսպիսով սատարելով բանակցություններին, եթե իհարկե անկեղծ ցանկություն կա պահպանելու դրանց նկատմամբ հանձնառությունը: Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ փորձ է արվում սեփական միակողմանի տեսակետները, ըստ էության, որպես նախապայմաններ ներկայացնելուն: Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը:
Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա: Լավատեսության կամ հոռետեսության դրսևորումները գործընթացի վրա ներգործություն ունենալու առումով հավասարապես անարդյունավետ մեթոդներ են: Անհրաժեշտ է իրատեսական լինել և իրապես հանձնառու բոլոր կողմերի համար ընդունելի հանգուցալուծում գտնելուն:
Հարակից հրապարակումներ`
- Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ պետք է պատասխանատվության կանչել ցեղասպան Ադրբեջանին. Լարիսա Ալավերդյան
- Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակով Արցախի ներառվելու հարցը չի կարող քննարկվել. Ադրբեջանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին