Վերաբացվել է Կոնվերս Բանկի «Նոր Հաճըն» մասնաճյուղը
Այսօր կայացել է Կոնվերս Բանկի «Նոր Հաճըն» մասնաճյուղի վերաբացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են հյուրեր Կոտայքի մարզպետարանից, Նոր Հաճնի համայնքապետարանից, գործարար համայնքի ներկայացուցիչներ, հաճախորդներ…
Բանկից հայտնում են, որ վերաբացումից հետո մասնաճյուղը վերսկսելու է աշխատանքը ք. Նոր Հաճն, Չարենցի փ. թիվ 8 հասցեում՝ ավելի հարմարավետ, ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող պայմաններում:
«2019թ. Կոնվերս Բանկը շարունակելու է իր մասնաճյուղային ցանցի ընդլայնման քաղաքականությունը՝ արդեն տարեսկզբից վերաբացելով «Կենտրոնական» և բացելով «Արշակունյաց» մասնաճյուղերը: Նախատեսում ենք, որ հաջորդ տարեվերջին Բանկը մասնաճյուղեր կունենա նաև այն տարածաշրջաններում, որտեղ այսօր ներկայացված չէ: Զուգահեռաբար, կշարունակվեն մասնաճյուղերի նորոգման, արդիականացման, սպասարկման պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքները»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:
2019թ. Կոնվերս բանկը շարունակելու է նաև աշխատանքները առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների պարզեցման, հասանելիության և սպասարկման լավագույն որակի ապահովման ուղղությամբ:
«Կոնվերս Բանկը՝ լինելով Նոր Հաճնում գործունեություն ծավալած առաջին բանկը, առանձնանում է ոչ միայն առաջարկվող ծառայությունների հասանելիությամբ և սպասարկման բարձր որակով, այլև քաղաքապետարանի հետ համագործակցության երկարամյա փորձով: Կոնվերս Բանկ- համայնքապետարան հարաբերությունները կառուցված են գործընկերային և բարեկամական համագործակցության հենքի վրա, որի վառ ապացույցը Բանկի կողմից Նոր Հաճնի հիմնադրման 60ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությանը աջակցությունն էր՝ որպես գլխավոր հովանավոր»,- ասել է համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը:
Կոնվերս Բանկը Կոտայքի մարզում ներկայացած է 6 մասնաճյուղով:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկի աջակցությամբ բացվել է Արգենտինական կենտրոնը
- Ամանորին ընդառաջ Կոնվերս Բանկը հայտարարում է ավանդական CashBack ակցիա
- Հիփոթեքի աննախադեպ պայմաններ՝ Կոնվերս Բանկում գործող և նոր հաճախորդների համար
- Կոնվերս Բանկ՝ հաջողության պատմություններ կերտող բանկ
- Կոնվերս Բանկը հայտարարում է 25 տոկոսի չափով քեշբեք՝ ուսանողների համար
- Կոնվերս Բանկի աջակցությամբ Արգենտինական կենտրոն կբացվի
- Կոնվերս Բանկը հայտարարում է արժեկտրոնների հերթական վճարման մասին
- Կոնվերս Բանկի աջակցությամբ կկայանա SME Banking Club-ի հերթական սեմինարը
- Ագրոլիզինգի շահավետ պայմաններ՝ Կոնվերս Բանկում
- Կոնվերս Բանկն ամփոփել է խնայողությունների օրվան նվիրված մրցույթի արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան