Մոսկվայից փոխզիջման մեսիջ Փաշինյանին
ՀԱՊԿ անդամ վեց երկրներից հինգը պաշտոնապես հաստատել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի թեկնածությունը։ Իր համաձայնությունը չի տվել միայն Երևանը։ Գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքերը, ըստ որի Հայաստանը ելնում է այն բանից, որ հարցը վերջնականապես որոշված չէ։
ԱԳՆ-ից լրատվամիջոցին ասել են, որ վերջակետ այդ հարցով կդրվի դեկտեմբերի 27-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ։
Աղբյուրի տեղեկություններով, Զասին Պուտինն ընդունել է դեկտեմբերի 18-ին, սակայն այդ մասին տեղեկատվություն Կրեմլի էջում չկա։
Դեկտեմբերի 12-20-ն ընկած հատվածում Բելառուսի կողմից առաջադրված թեկնածուն հանդիպումներ է ունեցել նաև ՀԱՊԿ անդամ երկրներից՝ Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ղեկավարների հետ։ Նրանք իրենց աջակցություն են հայտնել Ստանիսլավ Զասի թեկնածությանը։
«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը հետաձգվել է »,-ասել է ՀԱՊԿ մամուլի խոսնակը։
Ռուսաստանի ԱԳ նախարարությունից թերթին հայտնել են՝ Մոսկվան հույս ունի, որ կադրային հարցը կլուծվի մինչև տարեվերջ։
«Կարծում եմ դեկտեմբերի 27-ին Փաշինյանի և Պուտինի հանդիպումից հետո հստակություն կլինի։ Ցանակալի է՝ Նոր տարին սկսենք դրական։ Հույս ունենք, որ դեկտեմբերի 27-ին ամեն ինչ կորոշվի։ Պետք են փոխզիջումներ։ Հույս ունենք, որ հայկական կողմն իմաստուն կգտնվի։ Երբ կազմակերպության անդամ ես, ապա պետք է պատրաստ լինես փոխզիջումների»,-ասել է ԱԳՆ աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Տաջիկստանի նախագահը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասին նշանակելու փաստաթուղթը
- Լուկաշենկոն ստորագրել է Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու նմասին որոշման նախագիծը
- Ղրղզստանի նախագահը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան