Սիրիայի քրիստոնյաները Դամասկոսում և Հալեպում նշել են Սուրբ ծնունդը
Աշխարհի կաթոլիկները և բողոքականները այսօր նշում են Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Սիրիայի քրիստոնյաներն առաջին անգամ Դամասկոսում նշել են Սուրբ ծնունդը դիմակահանդեսով և երթով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին պատմել է միջոցառման կազմակերպիչը։
«Մենք կազմակերպել ենք դիմակահանդես և երթ, որն անցկացվել է քրիստոնեական թաղամասի մուտքի մոտ և զբոսայգում, որտեղ տեղադրված է մեծ տոնածառ։ Սա Հին Դամասկոսի ուղերձն է ամբողջ աշխարհին։ Առաջին անգամ է, որ մենք կազմակեպել ենք այդպիսի դիմակահանդես, նաև պատերազմից հետո առաջին անգամ է, որ ընդհանրապես նշում ենք Սուրբ ծնունդը»,- ասել է նա։
Հալեպում նույնպես նշվել է Սուրբ ծնունդը։ Չնայած պատերազմի ավարտի մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել, բայց տեղի բնակիչնեը խոստովանում են, որ իրենց զգում են ավելի հանգիստ, քան 3-4 տարի առաջ։
Տվյալների համաձայն, Սիրիայի քրիստոնյա բնակչությունը նախքան պատերազմը կազմել է ամբողջ բնակչության շուրջ 10 տոկոս և հիմնականում Հալեպում և Դամասկոսում են ապրել, նաև Համում, Լաթաքիայում։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում զինվորականները գտել են գրոհայինների թաքցրած զինամթերքը
- Հալեպի նոր թաղամասում կկառուցվի ավելի քան 100 տուն
- Մեկ օրում 770 փախստական վերադարձել է Սիրիա
- ՄԱԿ-ը կանխատեսում է, թե 2019-ին որքան փախստական կվերադառնա Սիրիա
- Սիրիայում նախատեսում են բացել պատերազմի ընթացքում տուժածների վերականգնողական կենտրոններ
- ԵՄ. Սիրիացիներին օգնելը մեր բարոյական պարտքն է
- 24 ժամվա ընթացքում մոտ երկու հազար փախստական է վերադարձել Սիրիա
- Հալեպում պատերազմից հետո վերականգնվել է շուրջ 130 դպրոց
- Սիրիայում մեկ տարում ոչնչացվել է 23 հազար գրոհային
- Զանգվածային հարսանիք՝ Սիրիայում
- Հալեպի միջանդարյան միջնաբերդը մաքրվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան