Վարդան Ուռուտյանն ընտրվել է ՀԱԱՀ ռեկտոր
Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում խորհրդի 27 անդամներից ներկա 22-ը փակ գաղտնի քվեարկությամբ, միաձայն ռեկտոր է ընտրել ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար, տնտեսագիտության թեկնածու Վարդան Էդիկի Ուռուտյանին:
Դեկտեմբերի 14-ին լրացել էր «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը, և այդ ժամկետում մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել էր միայն Վարդան Ուռուտյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱԱՀ-ի պաշտոնական կայքից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները