Երևանը ռուսաստանցիների տոնական ամրագրումների թոփ հնգյակում է
Aviasales ամրագրումների ծառայության մասնագետները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ Մոսկվայի օդանավակայաններում 2018 թվականի ամենածանրաբեռնված օրը դեկտեմբերի 30-ն է։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն։
Ծառայության տվյալներով, տոնական բոլոր ամրագրումների 25 տոկոսը բաժին է հասել հենց այս օրվան։
Դրա հետ կապված՝ փորձագետները ճանապարհորդներին խորհուրդ են տվել օդանավակայաններ գալ ոչ ուշ, քան թռիչքից երեք ժամ առաջ և օգտվել առցանց հաշվառումից։
Ռուսական ամենապահանջված ուղղություններից են Սոչին, Սիմֆերոպոլը, Կրասնորդարը, Մինվոդին և Դոնի Ռոստովը։ Արտասահմանյան ուղղությունների հնգյակում են Երևանը, Քիշնևը, Թբիլիսին, Ստամբուլը և Պրահան։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան