Մանվել Գրիգորյանը չզրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից
Արմավիրի քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, որ վերջին օրերի իրադարձություններից հետո Արմավիրի 300 քաղաքացու ստորագրությամբ դիմում են ստացել գեներալ Մանվել Գրիգորյանին Արավիրի «Պատվավոր քաղաքացի» կոչումից զրկելու վեաբերյալ, առաջարկել են հարցն արտակարգ կարգով ներառել նիստի օրակարգ։
Նախքան նիստի օրակարգի հաստատումը, ավագանու անդամներից մեկն ասաց, որ Մանվել Գրիգորյանին դատարանը մեղադրանք չի առաջադրել, ինչու վերցնեն ու մարդուն զրկեն կոչումից։
«Հարցը չմտցնել օրակարգ։ Ժողովրդին պետք է բացատրել, որ կա դատարան, երբ մեղադրանքը լինի, վերցնեն կալանքի... իսկ այսօր մեղադրանք չկա։ Անունն ի՞նչ ես դնում, որ զրկում ես էդ մարդուն»,- ասաց նա։
Մեկ այլ անդամ նշեց. «Դատարանն իր գործողությունն է անուն, դու՝ քո»։
Ավագանու անդամն ասաց, որ չի հասկանում այս պահին այս հարցի հրատապությունը, իրենց ժամանակ է պետք հարցը քննարկելու համար. «Մենք դեմ չենք այդ առաջարկին, բայց 10 օր ժամանակ ենք խնդրել նախաձեռնող խմբից, որպեսզի քննարկենք, հինգ րոպեում չենք կարող որոշել, որովհետև դա... Առաջարկում ենք այս հարցը ներառել ավագանու հաջորդ նիստի օրակարգ։ Եթե հաջորդ նիստը ուշանա, կարող ենք արտահերթ նիստ հրավիրել»։
Դավիթ Խուդաթյանն ասաց, որ հարցն այս նիստին բաց կթողնեն։
«Հաջորդ նիստից առաջ կուզեք ավագանիների ֆորմատով քննարկում անենք, կուզեք ավելի լայն ֆորմատով։ 34 պատվավոր քաղաքացիների ցուցակը կա, եթե ավագանիներից մտահոգություններ եղան զրկել մեկ այլ անձի այդ կոչումից, քննարկենք այս հարցը, եթե ավագանիները փաթեթ ներկայացնեն, օրակարգի տեսք տանք ու բերենք ավագանու նիստի օրակարգ, քննարկենք»,- ասաց քաղաքապետը։
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Էջմիածնի ավագանին զրկել է Մանվել Գրիգորյանին «Էջմիածնի պատվավոր քաղաքացու» կոչումից։
Մանվել Գրիգորյանը կալանավորված է հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Մ. Գրիգորյանի կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է, բայց դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանին գրավով կալանքից ազատելու դեմ
- Գլխավոր դատախազ. Ամեն ինչ անելու ենք, որ Մանվել Գրիգորյանին ազատելու դեմ բողոքն այսօր մուտք լինի Վերաքննիչ դատարան
- Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ բողոքող քաղաքացիները պահանջում են հանդիպում գլխավոր դատախազի հետ
- Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դատարանի որոշումը Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել
- Դատախազությունը Մանվել Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն կներկայացնի վերաքննիչ դատարան
- Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է
- Մանվել Գրիգորյանը տեխնիկական պատճառներով դեռ գտնվում է մեկուսարանում
- Արձանագրել ենք Մանվել Գրիգորյանի առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա. ՄԻՊ
- Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
- Մանվել Գրիգորյանը դատական նիստի ընթացքում վատացել է
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Բժիշկները հայտարարում են, որ վերջույթները հեռացնելու վտանգ կա
- ՀՀ վարչապետը չի տիրապետում Մանվել Գրիգորյանի գործով իրավիճակին. փաստաբան
- Մանվել Գրիգորյանին զրկեցին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին