Վիկտոր Սողոմոնյան. Իշխանության բիրտ կամայականություն է, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է
«Իշխանության բիրտ կամայականություն է, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր կալանավորված է»,- «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակող «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Նա նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի մուտքը քաղաքականություն բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու ցանկացած իշխանության համար, երբ էլ որ դա լիներ։
Անդրադառնալով Քոչարյանի նկատմամբ հարուցված գործին, Վ. Սողոմոնյանն այն որակել է «թքած, կպցրած»։
«Վերջին ամիսների արդարացումների շքերթ է։ Այսինքն, ինչ-որ բան չի ստացվում, ինչ-որ բան սխալ է, ինչ-որ բան վատ է մենք անընդհատ արդարանում ենք, ինչու է այդպես։ Այս գործը շինծու է։ Ես մի անգամ ասացի՝ թքած-կպցրած է, գործընկերներս ինձ ուղղեցին, ասացին, թքած է, բայց կպցրած չէ»,-նշել է Սողոմոնյանը։
Նա առաջարկում է ստեղծել արտասահմանցի հետաքննողների խումբ, որն օբյեկտիվ գնահատական կտա։
Հիշեցնենք, վերջին ասուլիսում Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանն առաջին անգամ հայտարարեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Հաղորդման անոնսը հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտում ցույց է անցկացվել՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման. Yerevan.today
- Փաստաբան. Քոչարյանը ցուցմունք չի տվել ու չի էլ տա
- Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ գանգատը պատրաստ է
- Քոչարյանի փաստաբան. Թիվ 0038 հրամանն ու մարտի 1-ի դեպքերն ընդհանրապես իրար հետ փոխկապակցված չեն
Առնչվող տեսանյութեր
- Հայկ Ալումյան. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում
- Արամ Օրբելյան. «Կոնգրես» հյուրանոցի գործարքում կաշառքի որևէ էպիզոդ մենք չենք տեսնում
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան