Beeline Ստարտափ Ինկուբատորնում կայացել է հերթական մոնիթորինգը
Beeline Ստարտափ Ինկուբատորում կայացավ հերթական մոնիթորնգը, որի ընթացքում ստուգվել է ստարտափների աճը. նրանք ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը, ինկուբատորում կազմակերպվող դասերից և հանդիպումներից ստացած գիտելիքները։
Ընկերությունից մանրամասնում են՝ վերջին երկու մոնիթորինգի ընթացքում ստարտափներից պահանջվում է նաև ներկայացնել իրենց ֆինանսական պլանը, պահանջվող ներդրման չափը և դրա ծախսման ուղղությունները: Լավագույն առաջընաց ունեցող ստարտափներ կրկին ճանաչվեցին Tap Tapը, eSwapը, և LinguaStormը:
eSwap-ը տարբեր առցանց խանութների միացման և էլեկտրոնային առևտրի կառավարման համակարգ է, TapTap-ը խաղային տարրերով հագեցած տուրիստական հավելված է ու թույլ է տալիս ճանապարհորդել առանց գիդի, իսկ LinguaStorm-ը միջազգային օնլայն դասավանդման հարթակ է, տրամադրում է 16 օտար լեզուների ավելի քան 40 դասընթացներ` բոլոր մասնագիտական ուղղություններով։
«Ամեն ամիս մենք ունենում ենք նման մոնիթորինգ և ուրախությամբ ենք տեսնում, թե ինչպես են աճում ու զարգանում մեր ստարտափները։ Մեր կարևորագույն նպատակն է նրանց սովորեցնել բիզնեսի վարման հիմունքները, որպեսզի նրանք կարողանան մեծ հաջողությունների հասնել որպես գործարարներ։ Որպես մեծ ընկերություն մենք պատկերացնում ենք, թե ինչ կարող են ներդրողներն ակնկալել սկսնակ կազմակերպությունից», - նշել է Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Երկրորդ ինկուբացիոն շրջանի ընթացքում ստարտափների համար կազմակերպվել են տարբեր սեմինարներ և վարպետության դասեր՝ ձեռնարկատիրության, բիզնեսի, նորարարության, գաղափարի վավերացման, շուկայի գնահատման և ամենակարևորը թիմի ձևավորման և թիմային աշխատանքի մասին։ Beeline Ստարտափ Ինկուբատորը հյուրընկալել է միջազգային հեղինակություն ունեցող գործարարների, ներդրողների և ստարտափ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի աջակցությամբ Starthub Offline-ի շրջանակում ստարտափների հետ է հանդիպել Ամալյա Եղոյանը
- Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվեց «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» մանկական ծրագիրը
- Beeline-ում Հաճախորդի օր է. ղեկավար կազմը ներկայացնում է ընկերության նոր առաջարկները
- Նոր Նորքում վերաբացվել է Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակը
- Beeline-ը զգալիորեն ավելացրել է 4G ռոումինգ-գործընկերների թիվը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին