Հայրենադարձները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ սփյուռքի նախարարության լուծարման
Այսօր սիրիահայերը կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ Սփյուռքի նախարարության լուծարման։ Ակցիայի մասնակիցները կառավարության ներկայացուցիչին նամակ հանձնեցին՝ առաջարկելով վերանայել նախարարության լուծարման որոշումը։
«Իբրև Հայաստանում ապրող սիրիահայեր, եթե խնդիրներ ունենանք, ո՞ւմ պետք է դիմենք։ 15-20 հազար սիրիահայ է եկել, խնդիրները շատ են»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրանք նշում են, որ եթե հարևան երկրներից, օրինակ Լիբանան, խնդիր լինի ու հազարներով գան, ովքե՞ր պետք է զբաղվեն նրանց խնդիրներով, ո՞ւմ պետք է դիմեն. «Արտակարգթ դեպքեր լինեն,10-20 հազար հոգով կան, այդքան մարդկանց ո՞վ պետք է ծառայի, 5 հոգանոց վարչությո՞ւնը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հովնան Բաղդասարյան. Պետք է ոչ թե լուծարել Սփյուռքի նախարարությունը, այլ ընդլայնել դրա գործառույթները
- Սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ արտագաղթի մտքերով
- Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին