Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել Թուրքիայի խորհրդարան
Թուրքիայի նախագահականից միջնորդություն է ներկայացվել երկրի խորհրդարան՝ 8 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար:
«Էրմենիհաբեր»-ը գրում է՝ խորհրդարանի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողովին ներկայացված հիշյալ միջնորդության մեջ 8 պատգամավորի անվանացանկում նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանի անունը:
Մնացյալ 7 հոգուց 5-ը դարձյալ HDP-ից են: Ցուցակում զարմանալիորեն հայտնվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Ռըզա Փոսաջըն: Իսկ 8-րդը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (CHP-ԺՀԿ) պատգամավոր Յուքսել Մանսուր Քըլըչն է:
Հարակից հրապարակումներ`
- Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիսում հայերենով շնորհավորել է Փաշինյանին
- Գարո Փայլան. «Բանակային ընկերս, երբ իմացավ, որ հայ եմ, ուշագնաց եղավ»
- Գարո Փայլան. «Փոքրամասնություններն ապրում են հնարավոր ողբերգության գիտակցումով»
- Գարո Փայլանը` Թուրքիայի իշխանությունների մասին. «Անամոթներ»
- Գարո Փայլանը Թուրքիայի մասին. «Սա ոչ թե պետություն է, այլ մաֆիա»
- Գարո Փայլան. Հպարտ եմ, որ Դիարբեքիրից եմ առաջադրվելու
- Գարո Փայլանը` Էրդողանին. «Սուս կաց տո՛»
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան