Ռուսաստանում առաջարկում են Եվգենի Պետրոսյանին ուղարկել «Եվրատեսիլ»
Երգիչ և կոմպոզիտոր Յուրի Լոզան հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է «Եվրատեսիլ» մրցույթի ուղարկի հումորիստ Եվգենի Պետրոսյանին։ 5-tv.ru-ին նա ասել է, որ մրցույթում որոշիչ է շոուն, այլ ոչ թե երգեցողությունը։ Այդ իսկ պատճառով, նրա խոսքով, «Եվրատեսիլ» կարելի է ուղարկել ցանկացած մեկին։
«Հաղթողին որևէ մեկը չի ճանաչում։ Ինչ երգում են, հիթ չի դառնում։ Մնում է համարը, իսկ համար կարելի է անել ցանկացած մեկից։ Պետրոսյանին կարելի է ուղարկել։ Հիանալի է, զվարճալի կլինի։ Նա դեռ ծիծաղելի է, հետաքրքիր հագուստ մտածել նրա համար»,- ասել է երգիչը։
Միաժամանակ նա դեմ է մրցույթի ուղարկել «Լենինգրադ» խմբի առաջնորդ Սերգեյ Շնուրովին կամ երգչուհի Օլգա Բուզովային։
Հիշեցնենք, որ 2019-ին մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում մայիսի 14-16-ին։
Հարակից հրապարակումներ`
- Թել-Ավիվում «Եվրատեսիլի» շրջանակում կառուցվում է հատուկ «եվրագյուղ»
- «Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուկը
- «Եվրատեսիլ-2019»-ին 42 երկրի ներկայացուցիչ է մասնակցելու
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան