Լիբիայի ԱԳՆ-ի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը պատասխանատվություն է ստանձնել Տրիպոլիում արտգործնախարարության շենքի վրա հարձակման համար։ Այս մասին գրում է «Ռաշա թդեյը»։
Նշենք, որ դեկտեմբերի 25-ին Լիբիայի արտգործնախարարության շենքի վրա հարձակման հետևանքով նվազագույնը երեք մարդ է զոհվել։
Ինչպես հաղորդվում է, շինության մերձակայքում պայթյուն է տեղի ունեցել։ Մուտքի մոտ մահապարտներից մեկը պայթեցրել էր իրեն, երկրորդը զոհվել է կրակոցից։ Որոշ տվյալներով, հարձակում գործած մարդիկ յոթն են եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան