Վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանն աջակցության համար շնորհակալություն է հայտնել երկրպագուներին
Լոնդոնի «Արսենալի» վնասվածք ստացած կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել իրեն սատարող երկրպագուներին։
Նա աջ ոտքի վնասվածք է ստացել։ Սպասվում է, որ ֆուտբոլիստը լիարժեք մարզումների կկարողանա վերադառնալ վեց շաբաթվա ընթացքում։
«Շատ զգացված եմ բոլորիդ՝ արագ ապաքինվելու մաղթանքներից։ Շնորհակալություն երկրպագուներին։ Կվերադառնամ ավելի ուժեղ»,- գրել է Մխիթարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյանի սուրբծննդյան շնորհավորանքը
- Հենրիխ Մխիթարյանի ապաքինման համար կպահանջվի վեց շաբաթ
- Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին
- Հենրիխ Մխիթարյանը նկարվում է ջիբրալթարցի երեխաների հետ
- Հենրիխ Մխիթարյան. «Առողջացիր, ընկերս»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան