Վեհափառ Հայրապետը ճաշել է տարեցների հետ
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր այցելել է Մայր Աթոռի հովանու ներքո գործող Էջմիածնի բարեգործական ճաշարան՝ իր օրհնությունն ու շնորհավորանքները բերելու միայնակ տարեցներին և կարիքավորներին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ճաշարանի ամենօրյա այցելուներին է բերել քաջառողջության և անվրդով կյանքի իր բարեմաղթանքերը, տոների կապակցությամբ փոխանցել է նվերներ:
Վերջում Վեհափառ Հայրապետը նաև ճաշել է տարեցների հետ, պատասխանել է նրանց հուզող հարցերին: Զրույցի ընթացքում հայորդիները Նորին Սրբությանն իրենց երախտագիտությունն են հայտնել Մայր Աթոռի և ազգային բարերարների հոգատար վերաբերմունքի համար:
Մայր Աթոռի հովանու ներքո Հայաստանի տարբեր քաղաքներում այսօր գործում է հինգ բարեգործական ճաշարան, որտեղ ամեն օր կանոնավոր սնունդ է ստանում ինը հարյուր անձ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան