Վերաքննիչ դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են Վճռաբեկ դատարան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի՝ դեկտեմբերի 7-ին կայացրած որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից բողոքարկվել է Վճռաբեկ դատարան:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից մանրամասնում են, որ վճռաբեկ բողոքը 107 էջից է բաղկացած:
Բողոքի հիմքում դրվել է Վերաքննիչ դատարանի որոշման առերևույթ հակասությունը նախկինում կայացված Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտած դիրքորոշումների հետ և մարդու իրավունքների և ազատությունների (արդար դատաքննության) հիմնարար խախտում, ներառյալ, անմեղության կանխավարկածի, գործը օրինական դատարանի կողմից քննության, ինչպես նաև պատճառաբանված որոշում ստանալու իրավունքները և որոշ այլ իրավունքների խախտումը:
Նաև բարձրացվել են որոշ հարցեր, որոնց մասով անհրաժեշտ է ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը իրավունքի զարգացման համար:
Նշենք նաև, որ պաշտպանական թիմն առաջիկայում պատրաստվում է այլընտրանքային խափանման միջոց գրավի:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանին միակողմանի քավության նոխազ են դարձնում, բայց «Մարտի 1-ին» եղել է երկու կողմ․ Վ. Մանուկյան
- Վիկտոր Սողոմոնյան. Իշխանության բիրտ կամայականություն է, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է
- Փաստաբան. Քոչարյանը ցուցմունք չի տվել ու չի էլ տա
- Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ գանգատը պատրաստ է
- Քոչարյանի փաստաբան. Թիվ 0038 հրամանն ու մարտի 1-ի դեպքերն ընդհանրապես իրար հետ փոխկապակցված չեն
- Ալումյան. Քոչարյանի դատավարությունը եղել է խայտառակ
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը
- Հավաք Հանրապետության հրապարակում. Եթե Ռոբերտ Քոչարյանը ազատ չարձակվի, նշանակում է, որ դատարան գոյություն չունի
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական թիմին
- Ռուբեն Սահակյան. Քոչարյանին կալանավորելը միանշանակ քաղաքական որոշում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին