Արքայազն Չարլզը ռուսական երաժշտության սիրահար է
Արքայազն Չարլզը պատմել է իր երաժշտական նախասիրությունների մասին, գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով The Guardian-ին։
Նա խոստովանել է, որ իրեն դուր են գալիս ուղղափառ շարականները, որոնք կատարում են ռուսական եկեղեցիներում։ Դրանցից մեկը կատարվել է արքայազնի և Կամիլա Փարքեր Բոուլզի հարսանիքի ժամանակ։
Արքայազն Չարլզը սիրում է նաև Լեոնարդ Կոենի կատարումները։ «Ինձ միշտ դուր է եկել նրա ձայնը»,- ասել է նա՝ երաժշտին համեմատելով Սալվադոր Դալիի հետ։
Արքայազն Չարլզը նաև ասել է, որ ինքը կարևորում է երաժշտական կրթության դերը։