Beeline-ն ամփոփել է «Հաճախորդի օր» և «Հաճախորդի ձայն» ծրագրերի արդյունքները
Beeline-ն ամփոփել է «Հաճախորդի օր» և «Հաճախորդի ձայն» ծրագրերի արդյունքները, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը շփվում է անմիջապես հաճախորդների հետ. ստանում է առաջարկներ բաժանորդներին հուզող հարցերի վերաբերյալ և օգնում լուծել բաժանորդներին հուզող հարցերը՝ հեռախոսով ու վաճառքի և սպասարկման գրասենյակներում։
Ընկերությունից հիշեցնում են, որ «Հաճախորդի օր» ծրագիրը մեկնարկել է 2018 թ-ի մարտին։ Այս ընթացքում ընկերության ղեկավար կազմն իրականացրել է ավելի քան 500 զանգ հաճախորդներին՝ օգնելով լուծել զանազան հարցեր։
Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում ընկերությունը հաճախորդներից ստացվել և մշակվել է ավելի քան 60 000 տարբեր տեսակի դիմում։
«Հաճախորդի օրը» Beeline-ում անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ։ Ընկերության ղեկավար կազմն այդ օրերին աշխատում է հաճախորդների հետ վաճառքի և սպասարկման գրասենյակներում՝ ներկայացնում գործող ծառայությունները և ստանում հետադարձ կապ բաժանորդներին հուզող հարցերի վերաբերյալ։ Այս տարվա ընթացքում, յուրաքանչյուր եռամսյակ ընկերության տարբեր ստորաբաժանումների ավելի քան 70 աշխատակիցներ մասնակցել են ծրագրին։
«Beeline-ի քաղաքականության կարևոր մասն է՝ օգնել հաճախորդներին և արագ արձագանքել նրանց առաջարկներին և բողոքներին։ Մենք ձգտում ենք հնարավորինս մոտ լինել մեր բաժանորդներին, իսկ այս երկու ծրագրերը շատ լավ գործիք են մեր նպատակին հասնելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բաժանորդներին, ովքեր մեզ հետ կիսում են իրենց առաջարկները և օգնում մեզ ավելի լավ դառնալ», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Միջազգային Որակի օրը Beeline-ի 12 բաժանորդ, ովքեր առավել ակտիվ են գնահատել մեր ընկերության ծառայությունները, հետադարձ կապ են թողել և օգնել են բարելավել ծառայությունների որակը, հրավիրվել են Beeline-ի գլխավոր գրասենյակ։ Հյուրերի համար կազմակերպվել էր նաև շրջայց։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում