Բրիջիթ Բարդոյի նամակը՝ Մակրոնին
Դերասանուհի, կենդանիների պաշտպան Բրիջիթ Բարդոն դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ պահանջելով «սուրբծննդյան հրաշք»՝ կենդանիների նկատմամբ։
«Ոմանց համար Սուրբ ծնունդը փոքրիկ հրաշք է, և ես հավատում եմ հրաշքների. ուշադրություն դարձրեք, կարեկցանք ցուցաբերեք կենդանիների նկատմամբ, որոնց լուռ տառապանքը ամոթալի է Ֆրանսիայի համար»,- «Ռեգնում»-ի փոխանցմամբ՝ նամակում գրել է դերասանուհին։
Հայտնի է, որ Ֆրանսիայում ամեն տարի 3 միլիոն կենդանի է անկում «բարբարոսական վերաբերմունքից»: Բրիջիթ Բարդոն ակտիվորեն պայքարում է կենդանիների որսի դեմ և կողմնակից է սպանդանոցներում տեսախցիկների տեղադրմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան