Բարի տնակում ծերանոցի տատիկ-պապիկները հանդիպեցին մանկատան երեխաներին
«ՀայԱրմատ» բարեգործական կազմակերպության բազմաթիվ ու սրտացավ աջակիցների շնորհիվ ''Մի մեծ ընտանիք'' նախաձեռնությունը կյանքի կոչվեց: Բարի տնակում հանդիպեցին, ողջագուրվեցին, իրար գրկեցին ու մինչև միջոցառման ավարտ ձեռք ձեռքի բռնած մնացին թիվ 1 տուն ինտերնատում ապրող տատիկ-պապիկներն ու մանկատան երեխաները։
Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, որ միտքը հղացել են Գերմանիայում գործող «Հայ Արմատ» ՀԿ-ի հիմնադիրներ Անժելա Ղազարյանն ու Անի Դալլաքյանը։ Ամեն ինչ սկսվել է այն պահից, երբ կազմակերպության անդամներն այցելել են Երևանի Հաղթանակ թաղամասում գործող թիվ 1 տուն ինտերնատ։
Զրույցի ընթացքում հյուրերը նկատել են տարեցների մեջ կուտակված սերն ու հոգատարությունը, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել փոխանցել թոռնիկներին։ ՀԿ-ում այս այցելության շնորհիվ մեկ անգամ էլ համոզվել են, որ տարեցներն ընտանեկան ջերմության պակաս ունեն, մտածել են՝ հարկավոր է կյանքի կոչել «Մի մեծ ընտանիք» նախաձեռնությունը։ Այն նախապատրաստում են ՀԿ-ի՝ Հայաստանում աշխատող կամավորները։ Նրանցից Արաքս Բաբայանն է զրուցել պապիկ-տատիկների հետ, հարցրել՝ ի՞նչ կանեին, եթե ապրեին իրենց թոռնիկների հետ։
Լուսանկարները՝ «ՀայԱրմատ»-ի ֆեյսբուքյան էջից։
«Աստված բոլոր մանուկներին ամուր ընտանիք, սեր ու ջերմություն թող տա։ Գժվելու էրեխեք են, մարդու սիրտա ճմլվում, մի լքեք ձեր երեխաներին.,-գրել է իր ֆբ էջում մասնակիցներից Արևիկ Գևորգյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին