Սիցիլիայում արթնացել է Էթնա հրաբուխը
Բնությունը յուրատեսակ նվեր է արել իտալական Սիցիլիայի բնակիչներին։ Էթնա հրաբուխը երկուշաբթի արթնացել է և սկսել ժայթքել։ Եվրանյուզը գրում է, որ հարավ-արևմտյան լանջին օդերևութաբաններն արձանագրել են մի քանի պայթյուններ և շուրջ 130 ստորգետնյա ցնցում՝ 3- 5 մագնիտուդ ուժգնությամբ։ Այն զգացել են մոտակա շրջանների բնակավայրերում։ Երկնքում հայտնվել է ծխի հսկայական ամպ։ Վատ տեսանելիության պատճառով այդտեղ օդային տարածքի մեծ մասը փակ է եղել, որոշ ժամանակ դադարեցվել է Կատանիա քաղաքի օդանավակայանի աշխատանքը։
Իշխանությունը դեռ չի շտապում տարհանել շրջակայքի բնակավայրերի բնակիչներին։ Օդերևութաբանները հավաստիացնում են, որ բնական երևույթը լուրջ վտանգ չի ներկայացնում։
Եվրոպայում ամենաակտիվ հրաբուխը արթնացել էր համեմատաբար վերջերս՝ 2017-ի գարնանը։ Վերջին հզոր ժայքթումը եղել է 2008 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան