Կարապի լճի սահադաշտն արդեն բաց է
Սահադաշտի 14-րդ տարեշրջանի մեկնարկն ազդարարել են Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաները:
Քաղաքապետարանից հայտնում են, չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի և ակտիվ հանգստի սիրահարների համար սահադաշտը կաշխատի ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, բացառությամբ ժամը 15:30-18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման:
Սահելու մեկ ժամվա արժեքն անփոփոխ է. սեփական չմուշկներով՝ 500 դրամ, չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ: Սկսնակներին այստեղ կօգնեն արդեն հմուտ մարզիկները:
Սառցե շնչով, բայց ջերմացնող ռիթմերով երեկոն եզրափակվեց մարզադպրոցի հոկեյի թիմի ցուցադրական ելույթով: Կարապի լճի սահադաշտը կգործի մինչև 2019 թվականի մարտի 1-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան