Հայաստանում գրանցվել է երկրաշարժ
Դեկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 00:09-ին (Գրինվիչի ժամանակով` դեկտեմբերի 25-ին ժամը 20:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.980 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Բավրա և Աշոցք գյուղերում 3 բալ ուժգնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան