Տնտեսություն 13:40 26/12/2018 Հայաստան

Պոմիդորը քիչ, տոմատը՝ շատ

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Վերջին տարիներին Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները զգալի ավելացրել են պահածոների արտադրությունը: Դա խոսում է այն մասին, որ շուկայում կա հայկական արտադրության պահածոների պահանջարկ:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2017 թվականին Հայաստանում արտադրվել է 19 հազար 132 տոննա պահածո, ինչը 2016 թվականի համեմատ 31.6%-ով ավելի է: 2018 թվականի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արտադրվել է 21 հազար 87.2 տոննա պահածո՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 22.6%-ով:

Միաժամանակ  պետք է նշենք, որ այս տարի զգալի նվազել է տոմատի մածուկի արտադրության ծավալը:  Մասնավորապես, եթե 2017 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 2651.9 տոննա տոմատի մածուկ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1806.6 տոննա:

Հիշեցնենք, որ 2017 թվականին հանրապետությունում վերամշակող ընկերություններն, ընդհանուր առմամբ,  արտադրել են 2721.6 տոննա տոմատի մածուկ, ինչը 2016 թ-ի համեմատ 12.2 տոկոսով ավելի է:

Ինչո՞ւ է Հայաստանում տոմատի մածուկ քիչ արտադրվում, որոնք են արտադրության ծավալների նվազման պատճառները:  Այս և այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է ոլորտի մասնագետների հետ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը փաստեց՝  վերջին տարիներին հանրապետությունում լոլիկի ցանքատարածությունների կրճատման  միտում կա: Նրա խոսքով՝ այս տարի 2017 թվականի համեմատ Արարատի և Արմավիրի մարզերում շուրջ 1550 հա-ով կրճատվել են  լոլիկի ցանքատարածությունները:

Ցանքատարածությունների կրճատման պատճառներից մեկն, ըստ նրա, ջրի սակավությունն է. «Այս տարվա գարնանն արդեն պարզ էր, որ ջրամբարներում ջրի կուտակման խնդիր կա և ամռանը կարող են դժվարություններ առաջանալ  ոռոգման սեզոնին: Իսկ լոլիկն այն բանջարաբոստանային կուլտուրան է, որը վեգետացիայի ամբողջ ժամանակաշրջանում  ջրվում է 16-18 անգամ, իսկ երբ բարձր ջերմաստիճանային ռեժիմ է գրանցվում, բնականաբար, այդ թիվն ավելանում է: Եթե մի քանի օրով ուշ են ջրում, ապա դա բերքատվության վրա լուրջ ազդեցություն է ունենում: Թերևս ցանքատարածությունների պակասն այս խնդիրներով է պայմանավորված»։

Բերքատվության անկումը, ըստ նրա, նաև պայմանավորված էր հուլիսին ջերմաստիճանի շեշետակի բարձրացմամբ՝ ստվերում հասել էր մինչև 43 աստիճանի, ուստի շուկայում դիտվեց լոլիկի գնի բարձրացում: Արդյունքում, վերամշակող ձեռնարկությունները ստիպված էին անհամեմատ ավելի բարձր գնով լոլիկ մթերել:

Հիշեցնենք, որ այս տարի մեկ կիլոգրամ լոլիկը վաճառվում էր 450-600 դրամով, իսկ օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին փոքր-ինչ նվազեց՝ 250-400 դրամ: Ինչ վերաբերում է մթերվող լոլիկին, ապա այն մթերվել է 40-52 դրամով: Գառնիկ Պետրոսյանի հայտնեց, որ եթե նախորդ տարի տոմատի մածուկի արտադրության նպատակով  մթերման գինը տատանվում էր 35-45 դրամի միջակայքում, ապա այս տարի՝ 40-52 դրամ:

Պաշտոնական տվյալներով՝ այս տարի վերամշակող ընկերությունները մթերել են 17 հազար 720 տոննա լոլիկ՝ 2017 թվականի 24,500 տոննայի դիմաց: Այսինքն՝ մոտ 7 հազար տոննայով մթերման ծավալը նվազել է: 

Պահածոյագործների և հյութարտադրողների միության նախագահ Երվանդ Թարվերդյանն էլ նշեց, որ պահածոյի մասով Հայաստանը գրեթե ինքնաբավ երկիր է, քանի որ շատ քիչ քանակությամբ է պահածո ներմուծում, բայց մեծ քանակությամբ տոմատ է ներկրվում: Ըստ նրա՝ եթե Հայաստանը միշտ տոմատի մածուկ արտահանող երկիր է եղել, ապա վերջին տարիներին դարձել է տոմատ ներմուծող:

«Ամեն տարի գյուղացիները լոլիկի գինը բարձրացնում են և այսօր տեխնիկական լոլիկի գինը հասել էր 40 դրամի: Եթե 40 դրամով լոլիկ են մթերում, տոմատի  ինքնարժեքի վրա  դա ազդում  է և տնտեսապես շահեկան չէ  դրա արտադրությունը: Այս տարի էլ բերքը վատն էր և այն ֆերմերները, որոնք լոլիկ ունեին, դրանից օգտվեցին և լոլիկի գինն ավելի բարձրացրեցին: Երևի թե պատմության մեջ նման բան չէր եղել, որ տեխնիկական լոլիկը, այսինքն՝ պահածոյի արտադրության համար նախատեսված լոլիկը վաճառեին 100 դրամից ավելի»,- նշեց նա՝ հավելելով, որ այս պայմաններում տոմատի պահածո արտադրելու համար ավելի ձեռնտու է տոմատի մածուկ ներկրել:

Նշենք, որ տոմատի ներմուծման 1 կգ միջին մաքսային արժեքը՝ 2017  թվականին եղել է 1 դոլարին համարժեք, 2018թ-ին՝ 0,94 դոլար: Արտահանման 1 կգ միջին մաքսային արժեքը եղել է  0,96 դոլարին համարժեք դրամ, այս տարի՝ 1,07 դոլար: 

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 303.6 տոննա տոմատի մածուկ, իսկ 2017 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 117.1 տոննա:

Անդրադառնալով գնային քաղաքականությանը՝  Երվանդ Թարվերդյանն ասաց, որ իրականում տոմատի գինը չի բարձրացել, քանի որ կա նաև ներմուծված  տոմատ, մեծ մասը՝ Չինաստանից, իսկ չինական տոմատը աշխարհում համարվում է ամենաէժանը: Որակական առումով էլ, ըստ նրա, այն չի զիջում հայկականին:

«Բնական է, որ տոմատի մածուկ պետք է ներկրվեր: Այս տարվա մթերված լոլիկի քանակը չէր կարող բավարար լինել, որ Հայաստանում պահանջարկի չափով տոմատ արտադրվեր: Կան ընկերություններ, որ լոլիկ չլինելու պատճառով հոսքագծերը կանգնեցրել են»,- նշեց նա:

Իսկ ինչպես տարբերել, թե որն է հայկական արտադրության տոմատը, Երվանդ Թարվերդյանը նշեց, որ հայկական տոմատի մածուկի վրա գրված է՝ արտադրված է տվյալ ընկերության կողմից, սակայն Հայաստանը՝ որպես ծագման երկիր, նշված չէ:

«Կան տարբեր մեթոդիկաներ ապրանքի ծագման երկիրը  որոշելու համար: Որոշ մեթոդներով, եթե անգամ հումքը դրսից է ներկրված, ծագման երկիրը փոխվում է, քանի որ կա արժեքային կանոն՝ օգտագործվում է տարրա, պիտակ և այլն: Հայաստանում վաճառվող տոմատի վրա ծագման երկիրը գրված չէ, իսկ եթե տվյալ ապրանքը արտահանման համար է նախատեսված, ապա դրա համար պարտադիր սերտիֆիկատ են հանում ու համապատասխան ծառայությունը որոշում է՝ ապրանքը հայկական է, թե ոչ»:   

Նա միաժամանակ նշեց, որ հայկական լոլիկն աշխարհում համարվում է ամենահամեղը,  մեր լոլիկի պահանջարկը մեծ է, եթե գրագետ քայլեր իրականացվեն, ապա ամբողջ աշխարհում հայկական լոլիկը մեծ տարածում կունենա:

«Մի քանի անգամ կառավարությունում ասել եմ՝ եթե չմշակված հողերում ամբողջությամբ լոլիկ աճեցնեն, պետությունն անվճար սերմ տա, գյուղացին էլ մշակի և խելամիտ գնով վերամշակող ձեռնարկություններին հանձնի, ապա մենք  վերամշակված տոմատն ամբողջությամբ կարող ենք իրացնել թե Հայաստանում, թե մեր երկրի սահմաններից դուրս»,- ասաց  Երվանդ Թարվեյանը՝ հավելելով, որ այս մասին ասել է բոլոր վարչապետերին, սակայն սայլը տեղից չի շարժվում:

Ինչ վերաբերում է պաշտոնական վիճակագրությանը, որի համաձայն՝ այս տարի Հայաստանում ավելի շատ պահածո է արտադրվել, Պահածոյագործների և  հյութարտադրողների միության նախագահին այդ փաստը տարօրինակ է թվում. «Չի կարող ավելի շատ պահածո արտադրվել մի պարզ պատճառով, որ այս տարի մոտ 5 հազար տոննայով ավելի քիչ բանջարեղեն է մթերվել»:

Նա նաև չբացառեց, որ այս տարի որոշ ձեռնարկություններ հնարավոր է ռեալ ցույց են տվել արտադրության ծավալները:

Երվանդ Թարվերդյանը միաժամանակ նշեց, որ հայկական պահածոների պահանջարկը կա և որքան արտադրվի, այնքան հնարավոր է իրացնել, եթե գրագետ ձևով դա արվի:

«Բազմիցս խնդրել եմ կառավարությանը, որ այս ուղղությամբ քայլեր ձեռնարկի: Կառավարություն-մարզպետարան-գյուղապետարան օղակներով պետք է նայեն, թե որտեղ ինչն է ավելի լավ աճում և այդ ուղղությամբ աշխատեն: Իրականում պլանավորված տնտեսությունը գերազանց  է, պետությունը թող պլանավորի և աճ ապահովի»,- նշեց նա:

Փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն էլ անդրադառնալով խնդրի լուծմանը՝ նշեց, որ առաջին հերթին պետք է ոռոգման խնդիրներով զբաղվել՝ փորձելով  հնարավորինս կայուն ջրամատակարարում ապահովել և նաև երաշխիքներ ստեղծել բանջարաբույծների համար՝ հատկապես լոլիկի արտադրությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների, որ նրանք ամբողջ սեզոնի ընթացքում ապահովված կլինեն կայուն ջրամատակարարումով:

Նրա խոսքով՝ պետք է լուրջ աշխատանքներ տարվեն նաև ցեցի դեմ, որի պատճառով ևս բերքի կորուստ գրանցվեց:

«Այս ուղղությամբ մի շարք գործողություններ ենք նախապատրաստում, և կարծում եմ՝ մեզ կհաջողվի ավելի բարենպաստ վիճակ ստեղծել բուսասանիտարական առումով, քան եղել է այս տարի: Վերջին տարիներին պետական մակարդակով ցեցի դեմ գործնականում լուրջ քայլեր չէին ձեռնարկում, և հիմա մենք փորձում ենք համապատասխան քայլեր իրականացնել: Պայքարը պետք է սկսել ոչ թե այն ժամանակ, երբ ակնհայտ է բերքի կորուստը, այլ շատ ավելի վաղ շրջանում՝ թույլ չտալով հետագա բռնկումներ և զարգացումներ: Հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք կունենանք շատ ավելի բարենպաստ վիճակ»,- ընդգծեց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}