Հայաստանում պահպանվելու է «սուպերվարչապետությունը». Արթուր Ղազինյան
«Հայաստանը, նոր Սահմանադրությամբ, եղել և մնում է «սուպերվարչապետական» պետություն, ուղղակի Սերժ Սարգսյանի փոխարեն այդ «սուպերվարչապետը» Նիկոլ Փաշինյանն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների թեկնածու, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը։
Նա շարունակել է. «Լուծարվող և այլ նախարարությունների մեջ ընդգրկվող նախարարությունների աշխատակիցների բողոքը և դրա հանրայինացումը մեծ հաշվով ձեռնտու է Փաշինյանին, քանի որ այդ աղմուկի մեջ պատշաճ ուշադրության չի արժանանում ՀՀ Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին ՀՀ օրենքի նախագծով ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ՀՀ Կառավարության կառուցվածքից դուրս թողելը:
Սա փաստացի Փաշինյանի կողմից այդքան քննադատված «Սուպերվարչապետական» համակարգի դե յուրե շարունակությունն է և իրավաբանական ապացույց, որ Հայաստանում պահպանվելու է «սուպերվարչապետությունը»:
Հիշեցնեմ, որ նշված երեք Կառավարությանն առընթեր մարմինները չեն ներկայանում ՀՀ Ազգային ժողով, հաշվետվու չեն Ազգային ժողովին և ուղղակիորեն գտնվում են Վարչապետի անձնական վերահսկողության ներքո:
Հայաստանում հեղափոխություն չի եղել . . .»։
Հարակից հրապարակումներ`
- Հայրենադարձները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ սփյուռքի նախարարության լուծարման
- Հովնան Բաղդասարյան. Պետք է ոչ թե լուծարել Սփյուռքի նախարարությունը, այլ ընդլայնել դրա գործառույթները
- Մտահոգություն ունեմ, որ այս նախագծով Հայաստանում մշակութային ժառանգությունն աղճատվում է. Երանուհի Մարգարյան
- Պահպանել մշակույթի նախարարությունը, որպես լայն լիազորություն ունեցող, ինքնուրույն միավոր. քանդակագործ
- Սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ արտագաղթի մտքերով
- Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում
- Սովորեցնում ենք երեխաներին՝ ինչպես զոհվել հանուն հայրենիքի, չենք սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի. Ռ. Բաբայան
- Արթուր Ղազինյան. Իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ փոքրամասնությունների ակտիվությունը զսպելու համար
- Արթուր Ղազինյան. ՀՀԿ-ն մեծ աջակցություն ցուցաբերեց Փաշինյանին
- Արթուր Ղազինյան. Լուկաշենկո - Նազարբաև դուետին չպետք է թույլ տալ «բեսպրեդել» անել ՀԱՊԿ-ում
- Արթուր Ղազինյան. «Ժողովրդի» վրա որոշում ընդունելու պարտավորության սահմանումը կարող է ընկալվել պատասխանատվությունից խուսափելու միջոց
- 5-րդ շարասյունը կարող է իրեն զգացնել տալ ՀՀ-ԵՄ համաձայնագրի պրակտիկ իրականացման ընթացքում. Արթուր Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին