«Հրապարակ». Հեղափոխությանն մասնակիցները հիացած չեն, որ ԱԱԽ քարտուղարը «սպա սրահներից դուրս չի գալիս»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Գոլդ Ջիմ» առողջարարական համալիրը թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների նախընտրած ֆիտնես ակումբն է, որի կոլեկտիվը մեկ մարդու նման հեղափոխական է եղել: Համալիրի ծառայություններից օգտվում էր ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը` VIP փաթեթից, որի գինը 1 միլիոն 200 հազար դրամ էր:
4 տարի շարունակ նույն ակումբի «հաճախորդ» է եղել նաև քաղակտիվիստ, այսօր արդեն ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը պարապել է «հասարակ մահկանացուների» համար նախատեսված սրահներում, սակայն տևական ժամանակ է` շքեղ ծառայողական ավտոմեքենայով համալիր գնացող ԱԱԽ քարտուղարն արդեն օգտվում է թանկարժեք VIP փաթեթից՝ «սպա սրահներից դուրս չի գալիս»։ Եվ հեղափոխությանն ակտիվ մասնակցած կոլեկտիվը հիացած չէ դրանով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում