Բյուրականը միջազգային գիտաժողովներ անցկացրած տասը խոշոր բնակավայրերի ցանկում է. Արեգ Միքայելյան
«2018-ին Բյուրականի աստղադիտարանի աշխատանքները բնականոն ձևով, նույնիսկ ավելի լավ են շարունակվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարին՝ նշեց աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։
Նա շեշտեց, որ անգամ տրամադրված խղճուկ ֆինանսավորման պայմաններով էլ կարելի է շատ հաջողությունների հասնել, եթե համամասնությունը ճիշտ պահպանվի և ծախսերը նպատակային արվեն։
«Եթե ուզում ենք համաշխարհային գիտության մաս կազմել, պետք է անընդհատ զարգանալ։ 90-ականներին չկար գիտության նկատմամբ պատշաճ վերաբերմունք, դա ուներ թե օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներ, բայց անկախ նրանից, թե երկրի պետական բյուջեն ինչքան է կազմում, պետք է դրա գոնե մեկ-երկու տոկոսը հատկացվի գիտությանը։ Հայաստանն այն ամենաքիչ երկրների ցանկում է, որտեղ ամենացածր տոկոսն է տրամադրվում գիտությանը։ Նոր իշխանություններից սպասելիքներ կան, սակայն դեռևս շուտ է խոսել դրա մասին, քանի որ երևի ավելի «հրատապ» խնդիրներ կան, բայց որ պետք է գիտությանը ֆինանսավորում լինի պետբյուջեից, դա հաստատ է»,- ասաց Միքայելյանը։
Նա հայտնեց, որ 2019 թվականի պետբյուջեից իրենց տրամադրվել է 212 մլն դրամ է, ինչը պակաս է նախորդ տարվանից։ Նախորդ տարի այն կազմել է 227 մլն դրամ։
Միքայելյանի խոսքով՝ այդ գումարի 65 տոկոսը գնում է աշխատավարձերին, իսկ մնացած մասը իրենք ենք ներկայացնում, թե ինչպես բաշխվի։
Ինչ վերաբերում է ընդհանրապես աստղագիտությունը, Բյուրականի աստղադիտարանի տնօրենն ասաց, որ աստղագիտությունը համաշխարհային գիտության մեջ գնալով ավելի ու ավելի է կարևորվում. «Ցանկացած գիտություն ներկայումս զարգացման մեծ հեռանկարներ է տեսնում տիեզերքից ստացած տվյալների հիման վրա, այս միտումներին մենք ևս պետք է հետևենք։ Բնականաբար, մենք էլ ենք ցանկանում մեր արբանյակն ունենալ տիեզերքում՝ հետազոտություններ անցկացնելու համար։ Այդ հետազոտությունները կիրառվում են բազմաթիվ ոլորտներում, դրա մեջ ամենամեծ բաժինը կազմում են ռազմական հետազոտությունները, ինչը հասկանալի է, թե ինչ կարևորություն ունի մեր երկրի համար»։
Միքայելյանը հավելեց նաև, որ այս տարի երևի թե ամենաշատ կրթական վերապատրաստումներ, դասընթացներ ու միջազգային գիտաժողովներն է անցկացվել. «Բյուրական գյուղն այսօր աշխարհի ամենահայտնի բնակավայրերից մեկն է, նույնիսկ շատերը չգիտեն, որ այն փոքրիկ գյուղ է։ Բյուրականը գտնվում է աշխարհի տասը խոշորագույն քաղաքների ցանկում, որտեղ տեղի են ունեցել միջազգային կարևորագույն գիտաժողովներ։ Զբոսաշրջիկների քանակը ևս ավելացել է այնտեղ»։
Անդրադառնալով նախարարությունների փակմանը և միավորմանը՝ Արեգ Միքայելյանն ասաց. «Փակմանը դեմ եմ, ամեն ոլորտ պետք է իրեն տիրություն անող, պատասխանատու նախարարություն ունենա ու երկրի փոքր լինելը դրա հետ կապ չունի»։
Հարակից հրապարակումներ`
- Panorama.am-ի հրապարակման արդյունքում. Երևան-Բյուրական-Երևան երթուղու խնդիրը կարգավորվել է
- ՀՀ մարզերի 10 դպրոցներ կստանան աստղադիտակներ ու կհիմնեն աստղագիտական խմբակներ
- ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բյուրականի աստղադիտարանին
- Մեր երկրում մասնագիտությունների բաշխումը երբեք մտածված չի եղել. Արեգ Միքայելյան
- Չի եղել դեպք, որ հայ գիտնականները պարտվեն. Արեգ Միքայելյան
- Բյուրականի աստղադիտարանի հետ գործակցող երկրների աշխարհագրությունն ընդլայնվում է
- Արեգ Միքայելյան. Տուրիստական ընկերություններն անտեսում են աստղադիտարանը
- Բյուրականի աստղադիտարանը երիտասարդ կադրերի կարիք ունի. Արեգ Միքայելյան
- Հայաստանը շուրջ կես տարի է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն է. Արեգ Միքայելյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան