Բելգրադի բնակիչները բողոքում են 83 հազար դոլար արժեցած տոնածառից
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում իշխանությունները տեղադրել են, ինչպես բնակիչներն են ասում, աշխարհի ամենաթանկ տոնածառը, որն արժեցել է մոտ 83 հազար դոլար։ Բելգրադի տոնածառը պլաստիկ է։
Տոնածառի դեմ հանդես եկող որոշ ատիվիստներ հարցականի տակ են դնում այսքան թանկարժեք տոնածառն այն դեպքում, երբ մարդկանց 30 տոկոսը չունի կոյուղի, ճանապարհներ ու խնդիրներ կան գրեթե ամեն տեղ։ Այս մասին գրում է Բի Բի Սի-ն։
Քաղաքային իշխանություններն էլ նշում են, որ քաղաքի լուսավորությունը կարևոր է զբոսաշրջության խթանման համար և որ քաղաքի լուսավորությունը մարդկանց ավելի երջանիկ է դարձնում։